«Ոչ առաջինն է, ոչ վերջինը». Նեթանյահուն հրահանգել է հրթիռակոծել հութիների ռազմավարական օբյեկտները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ինքը և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել են Իսրայելի պաշտպանության ուժերին՝ հարձակվել Եմենում հութիների ռազմավարական թիրախների վրա, և այդ հարձակումը «վերջինը չէ»։ Վարչապետը համապատասխան հայտարարություն է տարածել՝ ելույթ ունենալով Քնեսեթում (խորհրդարանում): «Վերջին օրերին պաշտպանության նախարարի հետ միասին մենք հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին ճշգրիտ հարվածներով թիրախավորել հութիների ռազմավարական թիրախները: Մենք ոչնչացրել ենք ահաբեկչական զգալի ակտիվներ, որոնք օգտագործում էին հութիները: Սա առաջին հարձակումը չէ և չի լինի վերջինը,- ասել է Նեթանյահուն:
Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելը «սահմանել է շատ պարզ սկզբունք՝ ով կփորձի վնասել (Իսրայելին), դրա դիմաց վնաս կստանա անխնա վնաս»։ «Իսրայելն ուժեղացնում է իր զսպող ուժը, հարվածում է իր թշնամիներին և հերթով ոչնչացնում Իրանի ահաբեկչական արբանյակները»,- հավելել է նա։
Դեկտեմբերի 19-ին իսրայելական բանակը հայտնել է, որ Եմենի տարածքից հրթիռակոծություն է գրանցել երկրի կենտրոնական հատվածի վրա։ Հրթիռի վնասազերծումից հետո գետնին ընկած բեկորները լրջորեն վնասել են Թել Ավիվի արևելյան արվարձանում գտնվող Ռամաթ Գան քաղաքի դպրոցի շենքը: Դրանից հետո, նույն օրը, իսրայելական զինվորականները հայտարարեցին, որ հարվածել են Եմենում հութի ապստամբների՝ «Անսար Ալլահի» թիրախների վրա, ներառյալ Սանայում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքները:
Դեկտեմբերի 21-ի առավոտյան իսրայելական զինվորականներն արձանագրել են Եմենից մեկ հրթիռի արձակում դեպի կենտրոնական Իսրայել։ Իսրայելական բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ հրթիռը չի հաջողվել որսալ և այն ընկել Թել Ավիվի տարածքում։ Իսրայելի շտապօգնության ազգային ծառայության տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 14 մարդ։

«Ռուս զինվորներն ու սպաները ցուցաբերում են անձնուրաց սեր հայրենիքի նկատմամբ». Պուտին
2921:00
«Երևան Վելնես»-ում ջրում քլորի բարձր պարունակության պատճառով երեխաների ինքնազգացողությունը վատացել է
2520:42
«Թուրքիայի համար աստիճանաբար հասունանում է Ալիևին պաշտոնանկ անելու անհրաժեշտությունը». Արման
6620:06
Միացյալ Նահանգները թույլ կտա դաշնակիցներին գնել զինամթերք՝ սեփական պաշարները համալրելուց հետո
10020:01
«Ընդամենը մեկուկես ամիս առաջ արված ասֆալտը քանդել, փտած խողովակ են սարքում». Դավիթ Ղահրամանյան
6319:24
Սանկտ Պետերբուրգում անվտանգության ուժերը խուզարկություն են անցկացրել շուկայում և զինվորական ծանուցագրեր բաժանել (տեսանյութ)
11019:19
OpenAI-ի ԱԲ գործակալը կոտրել է պատահական դրամապանակ և դրանից ծախսել կրիպտոարժույթ
13119:13
«Երեկ դատավորը հեռացավ որոշում կայացնելու ու անհետացավ. երևի զանգերը մնում էին անպատասխան». Խաչիկ Գալստյան
7219:06