Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի». Հովհաննես Իշխանյան

«Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի». Հովհաննես Իշխանյան
222
Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ., 13:12

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Հայաստանի 17-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ եմ անում օգտվել առերես ուղիղ եթերում իմ ուզած ձևաչափով բանավիճելու այս հնարավորությունից՝ քննարկելու, թե արդյոք նա ապուշ է, դավաճան, թե թշնամի:
Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանին նույն թեմայով բանավեճի հրավիրել:
Կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին հրապարակել բանավեճի հրավերի մասին լուրը:
Եթե իրենց վրա վստահ են, որ ապուշ, դավաճան ու թշնամի չեն, ապա Կոնջորյան Հայկը ու Չախոյանը Տարոնը կհամոզեն 17-րդ վարչապետին մասնակցել այս բանավեճին»: