«Ահազանգեր ենք ստանում երեկոյան ժամերին տարբեր ժամանցի կենտրոններից հնչող աղմուկի վերաբերյալ»․ Սամվել Հարոյան
![]() 227 Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ., 15:18 «Քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր ենք ստանում հատկապես երեկոյան ժամերին տարբեր ժամանցի կենտրոններից հնչող աղմուկի վերաբերյալ»,- ավագանու նիստին ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանը՝ բերելով կոնկրետ օրինակներ․ «Փավստոս Բյուզանդ 17 հասցեի բնակիչներն ահազանգում են, որ իրենց շենքում գործող գիշերային ակումբն ամեն օր խախտում է ժամը 23։00-ից աղմկելն արգելող օրենքը»,- ասաց Հարոյանը՝ զարմանք հայտնելով, թե ինչպես է բնակելի շենքում գիշերային ակումբին գործելու թույլտվություն տրվել։ Նրա խոսքով քաղաքացիները դիմել են ոստիկանություն, սակայն իրավիճակը չի փոխվել։ «Նման օրինակ բողոք կա նաև Խանջյան փողոցի «Օսկար» ակումբի հետ կապված։ Այս մասին մենք բարձրաձայնել ենք ավագանու նոյեմբերի նիստին, սակայն մինչ օրս ահազանգեր ստանում ենք, փաստորեն քաղաքապետարանը հարցի լուծման ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել»,- ասաց Հարոյանը՝ նշելով, որ ամանորյա տոներին մայրաքաղաքի աղմուկին կավելանան նաև հրավառությունների և պայթուցիկների ձայները․ «Չի գործում ՀՀ ԱԺ 2022 թվականին ընդունած օրենքը, ըստ որի հրավառությունը թույլատրելի է միայն պետական տոների ժամանակ»,- նշեց Հարոյանը։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
