Տաքսիների հավաստագրման համար տարեկան վճար է սահմանվելու 44 հազար դրամ, մեքենաները պետք է լինեն 10 տարվա
![]() 241 Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ., 19:00 «Երևանի քաղաքապետարանի կողմից ցանկանում ենք բարձրացնել տաքսի ծառայության որակը, քանի որ այն ուղղված է լինելու թե՛ Երևան քաղաքում զբոսաշրջության զարգացմանը, թե՛ նպաստելու է շատ անձանց, որոնք չեն ցանկանում օգտվել հասարակական տրանսպորտից, օգտվել տաքսի ծառայություններից՝ արդյունքում չշահագործելով իրենց սեփական մեքենաները, ինչը կհանգեցնի քաղաքի բեռնաթափմանը»,- այս մասին Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 24-ի նիստին ասաց քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը: Տարոն Մարգարյանը նաև նշեց, որ հավաստագրման համար տարեկան վճար է սահմանվելու 44 հազար դրամ, իսկ մեքենաները պետք է լինեն 10 տարվա: Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը նշեց, որ եթե որոշումը մշտապես կամավոր հիմունքների վրա լինի, ապա պետք է բարձր ստանդարտ սահմանել թե՛ մեքենայի տարիքի մասով, որը ցանկալի է՝ լինի էլեկտրական, թե՛ վարորդների բուժզննման, արտաքին տեսքի մասով: Արդյունքում, ըստ ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամի, կստացվի, որ քաղաքը ասում է զբոսաշրջիկին, տեղացի օգտվողին, որ այս տաքսիները մշտապես մոնիթորինգի են ենթարկվում, վարորդները վստահելի են և կոնկրետ չափորոշիչների են համապատասխանում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
