«Աղբահանության վարձը տան մակերեսի հետ կապելը մի նպատակ ունի». Արթուր Խաչատրյան
![]() 260 Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ., 15:12 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ մարդու գլխում ուղեղի փոխարեն զիբիլ է լցված, տխմար որոշումներ են ծնվում: Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը: Դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի բնակվողների թվով էր հաշվարկվում: Աղբահանության վարձը տան մակերեսի հետ կապելը մի նպատակ ունի. թանկացնել այդ ծառայությունը: Հայաստանցիները երկրից հեռանում են, իսկ տները՝ մնում: Հայտնի փաստ է, որ հաշվառվածների (գրանցվածների) թիվը գերազանցում է փաստացի բնակվողների թիվը: Դե քաղաքապետարանն էլ որոշել է դրա վրա ձեռքերը տաքացնել: Իսկ ծախսի տեղ կա ու կա՝ պադավատներ, կռուիզներ... ո՞րն ասես»: Աղբյուրը` Արթուր Խաչատրյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
