«ԲԴԽ նախագահի հրաժարականի պահանջը կդիտարկվի` որպես միջամտություն դատական իշխանության անկախությանը»․ Էդմոն Մարուքյան
![]() 186 Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ., 21:36 «Վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հանդիպումները որոշ շրջանակներում քննադատության և անգամ հրաժարականը պահանջելու առարկա են դարձել»,- այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը վերջին շրջանում մի շարք հանդիպումներ է ունեցել։ Նա մասնակցել է ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին, ընդունել է Ղազախստանի դեսպանին, ինչպես նաև հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Ապագայում հանդիպումներ կարող է ունենալ ԱՄՆ-ի, ԵՄ-ի դեսպանների հետ և դրանից նո՞ւյնպես պետք է հայոց պատմությունը սարքել: ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ ԲԴԽ-ն անկախ մարմին է, որը գործում է դատական համակարգի անկախությունն ապահովելու նպատակով։ Նույն սկզբունքը ամրագրված է նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածում։ Հարկ է ընդգծել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կաշկանդված չէ՝ հանդիպել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ցանկացած դեսպանի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Եվ այն հայտարարությունները, թե անընդունելի են նման հանդիպումները ԲԴԽ նախագահի կողմից և հրաժարականի պահանջը, կարող են դիտարկվել՝ որպես միջամտություն ԲԴԽ-ի և դատական իշխանության անկախությանը»,- նշել է Մարուքյանը։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
