Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Մի սխալ կա, որը ունեցել ենք 1994 թվից». Արթուր Գևորգյան

«Մի սխալ կա, որը ունեցել ենք 1994 թվից». Արթուր Գևորգյան
161
Այսօր, 03:06

Քանդակագործ Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի սխալ կա, որը ունեցել ենք 1994 թվից։
Մենք պտի նոր երկիր սարքեինք, բայց գնացինք հինը վերանորոգելու ու էդ կերպ հաղթանակը պահելու ուղով։
Չէր աշխատելու։
ՀՀ-ն միշտ էլ ունեցել է իշխանափոխություն, իշխանության հանձնում ու սա՝ անգամ Սովետի օրոք, ուղղակի պալատական մակարդակում։
Բայց ՀՀ-ին հեղափոխություն է պետք թարմանալու, զարգանալու ու նորմալ հասարակություն դառնալու համար։
ՀՀ-ն կամ կգնա հեղափոխական նոր զարկերակը բռնելու ուղով ու կունենա իր հաջորդ զարգացումը կամ կգնա անվերջ բախման ու մերժիզմի ուղով։
Ամեն ազգ պիտի ունենա իր հայրենականը (չշփոթել Սարդարապատը պատերազմի հետ, դա համազգային ու ամենաարդյունավետ ճակատամարտն էր),
հեղափոխությունը (չշփոթել գունավոր իշխանափոխության հետ, որին կեղծելով հեղափոխություն են ասում):
Կամ էլ անվերջ լճանալու ու քայքայվելու ենք։
ՀՀ-ում հիմա կա տենդենց պարլամենտարիզմի ու ոչ պարլամենտար հակաճառության և սա դառնալու է վերջնական բախման սկիզբ, եթե հեղափոխություն չունենանք։
Շատ լավ հասկանում եմ, որ հիմա ոմանք ցնցված, չունենալով հավատալ ձեռքերը դնելու են քունքերին, բայց կա էս խնդիրը ( ազգային դիլեման) ու հնի պես շարունակել չենք կարող։
26 թիվը սարերի հետևում չէ, բայց նույնքան սարերի հետևում չէ 28-ը։
28-ն անկախության սերնդի հեղափոխության տարեթիվն է։
Մեզնում 10 տարին մեկ է ամեն ինչ տեղի ունենում»։

Աղբյուրը`   Արթուր Գևորգյան