«Ղազախստանում ավիավթարի բոլոր 38 զոհերի մարմինները հայտնաբերվել են»․ Ղազախստանի ԱԻՆ

Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհված բոլոր 38 մարդկանց մարմինները հայտնաբերվել են, 7 հոգու ինքնությունը պարզվել է։ Ներկայումս տեղանքում փրկարարական աշխատանքներն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական օպերատիվ շտաբի խմբերը։ Այս մասին հայտնել են Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Գերատեսչությունը հաստատել է Ղազախստանի իշխանությունների երեկվա հաղորդագրությունը, ըստ որի՝ վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ։
«Հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության կենտրոն են ուղարկվել մահացածների 38 դի, որոնցից 6-ը Ղազախստանի քաղաքացիներ են և անձնակազմի 3 անդամներ»,- հայտնում է ԱԻՆ-ը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև հիշեցրել է, որ դեկտեմբերի 25-ին ԱԻՆ մի խումբ փրկարարներ հայտնաբերել են ինքնաթիռի սև արկղը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։

Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
7519:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
17017:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
10315:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
9315:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
9914:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
27412:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
26709:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
367Երեկ, 18:55