«ՀՀ-ն հնարավորություն ունի հիմնավորված փաստերով ցույց տալ Բաքվում պահվող հայերի մեղքի բացակայությունը». Արտակ Բեգլարյան
![]() 167 Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ., 12:36 «Քաղաքական դատավարությունները Բաքվում» թեմայով քննարկման ժամանակ Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Ադրբեջանի դատախազության Հայաստանին արված առաջարկին՝ համագործակցել Բաքվի բանտերում պահվող Արցախի պաշտոնյաների դատավարության ընթացքում, նշեց. «Հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա և լրացուցիչ քաղաքական լծակ ՀՀ-ի և հայ ժողովրդի դեմ: Այս առաջարկով նախ փորձում են կրկին ՀՀ-ին դնել այնպիսի պայմաններում, որ ՀՀ-ն մերժող կողմ լինի և միջազգային հանրությունը դիտարկի, որ ՀՀ-ն այստեղ ապակառուցողական է»: Բեգլարյանի խոսքով այս առաջարկը նաև հնարավորություն է ՀՀ-ի համար, որ այսպիսի բոլոր հարցերը վեր հանվեն և այնտեղ գտնվող մեր բոլոր գերիների, քաղաքական բանտարկյալների հարցերով ՀՀ-ն ավելի նախաձեռնողական և ակտիվ գործողություններ կատարի և սա դարձնի բանակցությունների թեմա: «Սա նաև հնարավորություն է քննարկել հակամարտության ընթացքում՝ 90-ականներից ի վեր այն բոլոր հնարավոր փոխադարձ մեղադրանքները, որոնք մենք ունենք, այդ թվում ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո այն հնարավորությունը, որ ՀՀ-ն պետք է քննարկի նաև ՄՔԴ-ի հետաքննության հարցերը և այս հարցում Ադրբեջանի ակնկալվող համագործակցությունը»,- ասաց Բեգլարյանը և ընդգծեց, որ եթե ՀՀ-ն նմանատիպ հակընդեմ առաջարկով հանդես գա, սա տանելու է փակուղի և ադրբեջանական կողմն է ստիպված լինելու մերժել, որովհետև իրենք պատրաստ չեն որևէ հարցում համագործակցել: «Այստեղ ՀՀ-ն հնարավորություն ունի ավելի հիմնավորված փաստերով ներկայացված ցույց տա և՛ այնտեղ գտնվողների մեղքի բացակայությունը, և՛ ադրբեջանական կողմում պաշտոնավարող զինվորականների կատարած հանցագործությունները և դրանց հետաքննության անհրաժեշտությունը»,- նշեց Բեգլարյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
