«ՀՀԿ-ն շարունակում է պնդել․ սահմանազատումն անհրաժեշտ է ու կարևոր»․ Հայկ Մամիջանյան
![]() 142 Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ., 13:06 «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել և հայտարարում է և շարունակելու է պնդել, որ սահմանազատումը և սահմանագծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է և խիստ կարևոր»,- այսպիսի հայտարարություն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դեկտեմբերի 26-ի ամփոփիչ ասուլիսում։ «Բայց եկեք մի հատ հասկանանք էդ սահմանազատման «կանոնակարգ» ասածը, էդ փաստաթուղթն իրենից ի՞նչ է ներկանացնում։ Նախ՝ էդ փաստաթղթում հղում է արվում Ալմա-Աթայի հռչակագրին, շատ ենք խոսել այն մասին, որ դա չի կարող հիմք հանդիսանալ, բայց նույնիսկ էդ տրամաբանությունն ա էդ փաստաթղթի մեջ խախտված»,- ասաց պատգամավորը։ Ըստ Մամիջանյանի, փաստաթղթում գրված է, որ տեղի է ունենալու Ալմա-Աթայի և այլ հնարավոր փաստաթղթերի և քարտեզների հիման վրա, եթե կողմերը այդպես պայմանավորվեն։ «Էդ նույնն ա, որ եթե մենք հիմա պայմանավորվենք, որ ֆուտբոլ ենք խաղալու, բայց եթե կեսից կողմերից մեկը որոշի, որ կարելի է ձեռքով խաղալ, կարանք անցնենք վոլեյբոլի»,- նշեց նա։ Մեկնաբանելով Թուրքիայի նախագահի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին գիրք նվիրելը, Մամիջանյանն ասաց, որ դա նման է բռնաբարողի կողմից իր զոհին «Կամասուտրայի» մի օրինակ նվիրելուն։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
