«Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել»․ ԶԼՄ
![]() 212 Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ., 15:24 «Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Լրատվականը գրում է․ «Վարչապետի տիկնոջ անունից հրավերն ընդունած լրատվամիջոցների ներկայացուցիչներին նախօրեին տեղեկացրել են, որ հանդիպումը հետաձգվում է, այն հավանաբար տեղի կունենա հունվար ամսվա ընթացքում, հետաձգման պատճառների մասին չեն հայտնել, ենթադրվում է, որ տիկնոջ հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, նա էլ չի ցանկացել խայտառակվել։ «Կրթությունը նորաձև» է արշավի շրջանակներում Հակոբյանը օրեր առաջ ցանկություն էր հայտնել «կրթել» նաև լրագրողներին ու խմբագրություններին հետևյալ նամակն էին ուղարկել․ «Բարև Ձեզ: Տիկին Աննա Հակոբյանի անունից, դեկտեմբերի 26-ին սիրով հրավիրում ենք ձեզ #կրթվելընորաձևէ արշավի հանդիպում-քննարկմանը: Ձեր կայքից հրավիրվում են երկու անձ՝ մեկ քաղաքական լրագրող և մեկ խմբագիր: Հանդիպումը լուսաբանման ենթակա չէ: Վայրը՝ կառավարական ամառանոց (Ձորափի 74): Խնդրում եմ նշված վայրում լինել առավոտյան ժամը 8:50 և ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: Խնդրում եմ հաստատել ձեր մասնակցությունը մինչև դեկտեմբերի 23-ը»»։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
