«Առնվազն 5 ՔՊ-ական ու 2 համակիր մեղադրվելու են քրեորեն պատժելի արարքներ թույլ տալու համար»․ Հայկ Դեմոյան
![]() 258 Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ., 00:06 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ոգևորված է իր օգտին կայացրած դատավճռի կապակցությամբ ու «կեցցեներ» է ձոնել ՀՀ արդարադատությանը: Դե երևի այսօրվա իմ գրառումը, համակարգային կոռուպցիայի հետ կապված, չի հասցրել կարդալ: Ոչինչ, ներելի է: Այդ նույն Արայիկ Հարությունյանն էր, չէ՞, որ 2020 թ. մայիսին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերից լիքը բան է անհետացել: Հետո պատգամավոր Աննա Կոստանյանը գրավոր հարցում ուղղեց իրեն, որ գա Ազգային ժողով ու հաստատի կամ հերքի իր ասածները: Ինչպես գիտենք, Արայիկ Հարությունյանն այդպես էլ չհերքեց իր ասածը, ոչ էլ հաստատեց հնարավոր հանցագործության դրվագները: Մեկ տարի անց, ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ, 2021 թ. դեկտեմբերին հարուցվում է քրեական գործ՝ հափշտակությունների դրվագով: Նախաքննության ժամանակ ծանուցագիր ստանալով՝ ներկայացա քննչական մարմիններին ու Հ. Մարությանի ներկայացրած, իբր կորած, իրերի ցուցակին ծանոթանալով՝ ցուցմունք տվեցի, որ գործ ունենք կեղծ տվյալների հետ, որը քրեորեն հետապնդելի արարք է: Տվեցի գրավոր ցուցմունք: Օրեր անց, երբ իմ նախաձեռնությամբ նոր ցուցմունքներ էի տալիս, խնդրեցի ցույց տալ Մարությանի ներկայացրած ցուցակը, որին ի պատասխան՝ ավագ քննիչ Լուսինե Հայկյանը հայտարարեց, թե իմ այդ գրավոր ցուցմունքը կորել է: Ֆեյսբուքյան իմ էջում այդ խայտառակ դրվագի մասին հիշատակելուց հետո, քննիչը գրավոր ծանուցեց ինձ, որ հրաշքով հայտնաբերել է իմ ցուցմունքները: Հիմա գալով Արայիկ Հարությունյանին, պետք է ասեմ, որ Հարություն Մարությանի նախաձեռնությամբ հարուցված այդ քրեական գործի շրջանակում իմ ցուցմունքներում Արայիկ Հարությունյանին և Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրել եմ թանգարանին նյութական վնաս հասցնելու համար, նշել եմ Արայիկ Հարությունյանի հովանավորյալ անձի կողմից քրեորեն պատժելի արարքներ թույլ տալու մասին՝ նախաքննությանը տրամադրելով մինչ օրս չհրապարակված տեսանյութեր: Հովանավորյալի անձն ու տեսագրություններն անպայմանորեն կհրապարակվեն շատ շուտով: Նույն այդ գործի շրջանակում Արայիկ Հարությունյանի կուսակցական գործընկերները կասկածվում են Հայոց ցեղասպանության թանգարանից արժեքավոր գրքեր գողանալու համար: Խոսքը Արարատ Միրզոյանի ու Վլադիմիր Վարդանյանի մասին է: Հետաքննությունը վարող քննիչին տեղեկացրել եմ նաև, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ իրականացվել է փողերի լվացման գործողություն և որ այդ մասին տեղյակ եմ պահել ԱՄՆ-ի դեսպանությանը: Արայիկ Հարությունյանը պետք է իմանա նաև, որ իրենց իշխանության գալուց 10 օր անց «Հայաստան» համահայկական հիմնադրամից անհետացել է խոշոր գումար, որը, ըստ ամենայնի, կանխիկացվել ու դուրս է բերվել Հայաստանից: Այդ ընթացքում, ոչնչացվել են նաև իմ ստորագրությամբ երկու շատ կարևոր ֆինանսական փաստաթղթեր: Վերոնշյալ բոլոր քրեորեն պատժելի գործողությունների դրվագները կոծկվում են հենց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամներ հանդիսացող Արայիկ Հարությունյանի ու Վլադիմիր Վարդանյանի կողմից: Հիմա պա՞րզ է, թե ինչու քրեական գործը չի տեղափոխվում դատաքննության փուլ: Որովհետև Հարություն Մարությանի թեթև ձեռքով առնվազն 5 ՔՊ-ական ու 2 համակիր մեղադրվելու են քրեորեն պատժելի արարքներ թույլ տալու համար: Դե իսկ հիմա իմ հերթն է գոռալ՝ կեցցեն ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող և հանցակից պաշտոնյաները: Գրառմանս ինֆորմացիոն-բարոյական հովանավորն է ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը»: Աղբյուրը` Հայկ Դեմոյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
