«Աղբահանության վճարի մեթոդն է փոխվել, ոչ թե չափը»․ Տիգրան Ավինյան
![]() 251 Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ., 19:36 «Աղբահանության վճարի մեթոդն է փոխվել, ոչ թե չափը»,- այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետի խոսքով՝ միջին հաշվարկով, փաստացի աղբահանության համար վճարի չափը՝ ըստ բնակարանի մակերեսի, նույն չափն է կազմելու, ինչը որ բնակվող անձանց թվով հաշվարկի դեպքում։ «Մեկ քառակուսի մետրի համար աղբահանության վճարը կազմելու է 13 դրամ, մեկ անձի համար կազմում էր 200 դրամ։ Վճարման չափի էական նվազում կամ ավելացում չի լինի։ Ինչի՞ համար է արվել այս փոփոխությունը, որովհետև շատ դեպքերում այս բազայի՝ փաստացի բնակելիության հետ կապված ունենում ենք խնդիր, դա շատ վիճարկելի փաստարկ է, իսկ նոր մեթոդը ավելի օբյեկտիվ մոտեցում է։ Նախկինում այդ մեթոդը կիրառվել է հասարակական նշանակության շինությունների համար, հիմա նույնն իրականացվում է բնակելի շինությունների համար։ Քննարկում ենք, որ միգուցե բացառություններ սահմանվեն»,- ասաց նա։
|

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
