«Բոլորը տեղյակ են եղել, թե զորամասն ինչպիսի պայմաններում է ծառայություն իրականացնում»․ Ռուդիկ Հակոբյան
![]() 169 Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ., 13:24 Դեկտեմբերի 27-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում շարունակվում է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստը։ Տուժողների իրավահաջորդ, փաստաբան Նորիկ Նորիկյանը միջնորդեց որպես գործով տուժող ճանաչել հրդեհի հետևանքով զոհված Գագիկ Բարսեղյանի մորը՝ Ժաննա Առաքելյանին, ինչը դատարանը բավարարեց։ Շարունակվեց վկա Ռուդիկ Հակոբյանի հարցաքննությունը։ Պատասխանելով Նորիկ Նորիկյանի հարցին, թե «կացարանում պայմանները բավարա՞ր էին ծառայության համար», վկան ասաց, որ զորամասն առհասարակ տիպային չի եղել, այլ վերաձևավորված է եղել այլ կառույցի հիման վրա, «համենայն դեպս հասցված էր էն մակարդակին, որ էնտեղ ծառայություն կազմակերպվի»։ Իսկ 2022թ․ սեպտեմբերին, ինչպես պատմեց Հակոբյանը, հակառակորդի կողմից ստիպողական գործողություններից հետո զորամասը հիմնական վայրից լքվել է և տարանջատված է գործողություն իրականացրել՝ նվազեցնելով հակառակորդի գործողությունների ժամանակ դրա խոցելիությունը։ Հարցին, թե «երբևէ զորամասի հրամանատարության կողմից ՀՀ ԶՈՒ ղեկավարությանը զին․ծառայության պայմանները բարելավելու խնդրանք ներկայացվե՞լ է», վկան ասաց, որ պետք է մոդուլային զորանոցներ կառուցվեին, նման հարցեր էին քննարկվում, իսկ ինչը մնում է տեղյակ լինելուն, թե զորամասն ինչ պայմաններում է ծառայություն իրականացնում, բոլորը տեղյակ են եղել։ Բոլոր վերադաս շտաբներից, ըստ Հակոբյանի, ստուգումներ էին իրականացվել։ Նորիկյանի այն հարցին, թե «որևէ տագնապ, զեկուցագիր եղե՞լ է, որ 21 քառակուսի տարածքում հնարավոր է պահել 15-ից ավել անձնակազմ», վկան պատասխանեց՝ ասելով․ «Նմանատիպ անհանգստություններ եղել են, դա դժվարացնում էր ծառայության կազմակերպումն ու դրա վերահսկումը»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
