«Եղիշե Հակոբյանը չի ունեցել հակահրդեհային պաշտպանության որևէ գիտելիքներ»․ Հովսեփ Սարգսյան
![]() 203 Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ., 15:54 «Այդ հաշվարկների կատարումը իմ ֆունկցիան չէ՝ կոպիտ ասած», - ասաց վկա Ռուդիկ Հակոբյանը Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դեկտեմբերի 27-ի դատական նիստում ՝ պատասխանելով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի հարցին, թե «հրշեջ խումբն ինչքա՞ն ժամանակահատվածում, ի՞նչ միջոցներով, ո՞ւմ կողմից ազդարարվող կերպով պետք է հասներ Ազատի զինվորական կացարան» հարցին։ «Կարո՞ղ է արդյոք պայմանագրային զինծառայողին պարտադրվել կամ վերագրվել այնպիսի պարտականություններ, որոնք պայմանագրով նախատեսված չեն» հարցին պատասխանելով՝ Հակոբյանն ասաց․ «Չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Դա ինձնից չի բխում՝ ոչ հրամանների առկայությունը, ոչ պայմանագրի կնքումը»։ Դատավորը միջամտեց և դիտողություն արեց պաշտպան Սարգսյանին՝ ասելով, որ կարիք չկա նույն հարցը տարբեր ձևակերպումներով ուղղել վկային, առավել ևս որ անդադար նույն պատասխանն է ստացվում։ «Իմ պաշտպանյալը չի ունեցել հակահրդեհային պաշտպանության որևէ գիտելիքներ, որևէ նախապատրաստում, և նա ընդունվել է պայմանագրային ծառայության»,- ասաց Սարգսյանը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
