Շաբաթ, 28 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հայկական պարադոքս կամ «Քո Օփելը իմ Ռոլս Ռոյսին վնաս է»»․ Արթուր Խաչատրյան

«Հայկական պարադոքս կամ «Քո Օփելը իմ Ռոլս Ռոյսին վնաս է»»․ Արթուր Խաչատրյան
150
Երեկ, 16:12

Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայկական պարադոքս կամ «քո Օփելը իմ Ռոլս Ռոյսին վնաս է»․
ՔՊ-ի վարած տնտեսական քաղաքականությունը միտված է բացառապես խոշոր բիզնեսի ու հարուստ անհատների շահերի սպասարկմանը: Բավական է հպանցիկ հայացք նետել նրանց առաջարկած հարկային «բարեփոխումներին»: Վերացրեցին եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգն ու հարուստները սկսեցին իրենց եկամտի նույն մասը վճարել ինչ սովորական մահկանացուները: Դրա հետևանքով մեծացավ սոցիալական ճեղքվածքը: Փոխում են փոքր ու միջին ձեռնարկությունների հարկման համակարգը՝ մեծացնելով հարկային բեռն ու նվազեցնելով թե՛ փոքր ձեռնարկատերերի շահույթը, թե՛ աշխատողների եկամուտը: Արդյունքում, շատ ձեռնարկություններ կսնանկանան, դուրս կմղվեն շուկայից, նրանց տեղը կզբաղեցնեն խոշորները: Այսինքն, Նիկոլը հարկային քաղաքականության արդյունքում իշխանության սրտի օլիգարխները կխժռեն փոքր բիզնեսը: Կարելի է հարուստների շահերը սպասարկող օրենքների ցանկը շարունակել: Այնպես որ, օփել քշողների նկատմամբ նրանց բացասական, արհամարական վերաբերմունքը նոր չէ, ակնհայտ է, ապացուցելու կարիք չունի:
Սակայն, պարադոքսը դա չէ: Պարադոքսը նրանում է, որ նիկոլի ընտրազանգվածը հենց այդ խոցելի խմբերն են, օփելների վարորդներն են, ում կենսամակարդակն այս տարիներին վատթարացել է:
Բայց, ինչպես ասում են՝ շատ մի սիրիր, ատել կա: Իշխանությունները քաջ գիտեն, որ սոցիալապես ծանր պայմաններում ապրող մարդիկ ամենակառավարելիներն են, բայց չգիտեն, որ երբ դանակը հասնում է ոսկորին, օփելը դառնում է Т 90 տանկ»:

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան