Կառավարությունը սահմանել է կարևորագույն օբյեկտների պետական պահպանության նոր չափորոշիչներ
![]() 222 Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ., 20:48 ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված որոշմանը, որով սահմանվում են պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների նոր չափորոշիչներ և ցանկ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը կայացվել է Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում՝ միջազգային փորձի հիման վրա։ Կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում ընդունված որոշմամբ՝ 1) սահմանվել են օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչներ, որոնք մինչ այժմ բացակայել են, 2) վերանայվել է նշված չափորոշիչների հիման վրա Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը, 3) հստակ կտարանջատվի շենքերի և շինությունների պահպանության ծառայությունների մատուցման ոլորտում մասնավոր և պետական հատվածների գործունեությունը և կձևավորվի պատշաճ մրցակցային միջավայր։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պահպանությունը կիրականացվի միայն այն օբյեկտներում, որոնք համապատասխանում են սահմանված չափորոշիչներին՝ գործնականում ունենալով այդպիսի պահպանության իրական անհրաժեշտություն։ Այլ օբյեկտների պահպանության գործընթացում կմեծանա լիցենզավորված մասնավոր պահնորդական կազմակերպությունների ներգրավվածությունը։ Նախագիծն ուժի մեջ կմտնի 2026թ. հունվարի 1-ից։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
