Աշնակի մշակույթի տան պատից ջնջել են հերոսների նկարները. գյուղապետը հրաժարական է տվել
![]() 325 Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ., 18:12 Թալին խոշորացված համայնքի Աշնակ գյուղում սկանդալ է հասունացել: Այս մասին գրում է «Առավոտ»-ը: Գյուղի մշակույթի տունը վերանորոգվում է: Այդ պատրվակով պատից օրերս «մաքրվել» են Նժդեհի և Մոնթեի նկարները: Միջադեպն անաղմուկ չի անցել. տեղացիներն ընդվզել են, անհամաձայնություն են հայտնել, «միջոցառումն» իրականացվել է վեճի հասնող խոսքուզրույցով: Այս ամենի արդյունքում, վարչական շրջանի ղեկավար Սասուն Դավթյանն էլ հրաժարականի դիմում է ներկայացրել: Դիմումն ընդունվել է խոշորացված համայնքի ղեկավարի կողմից և 13 տարի Աշնակը ղեկավարած նախկին գյուղապետ-վարչական շրջանի ղեկավարն այլևս չի պաշտոնավարի: Աղբյուրի հետ զրույցում Սասուն Դավթյանը հայտնել է, որ իր կամքին հակառակ այնտեղ որոշվել է Աշնակի պարի խմբի նկարը դնել: Աղբյուրը նաև փորձել է զրուցել Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ, բայց նա խուսափել է զրույցից: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12

