«Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատազրկված անձի մահվան առնչությամբ». ՄԻՊ
![]() 202 Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2024 թ., 21:54 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվում իրավասու մարմինների կողմից քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց հացադուլի պատշաճ վարմանն առնչվող շարունակական խնդիրների առնչությամբ: Ի թիվս այլնի, բարձրացվում են ստացիոնար բժշկական օգնության հասանելիությանը վերաբերելի հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: «Պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում ստացիոնար բուժման անհրաժեշտություն ունեցող հացադուլ հայտարարած անձանց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխման անհարկի ձգձգումները, ինչը երբեմն անդառնալի հետևանքներ է ունենում։ Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ։ ՄԻՊ աշխատակազմը վերջինիս ստացիոնար բուժման անհրաժեշտության հարցը տարբեր ձևաչափերով անընդհատ քննարկել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։ Պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն: Իրավասու պետական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները նրանց իրավունքների խախտումները կանխարգելելու, ինչպես նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար: Պաշտպանը մտահոգիչ է համարում նաև այն հանգամանքը, որ ազատությունից զրկված անձինք քրեակատարողական հիմնարկներում իրենց բողոքը հաճախ արտահայտում են ինքնավնասումներ կատարելու ճանապարհով, այդ թվում՝ օտար մարմիններ կուլ տալու եղանակով, որոնք որևէ կերպ հասանելի են դառնում ազատությունից զրկված անձանց: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտադրում է, որ իրավասու մարմինները պետք է ակտիվ միջոցառումներ ձեռնարկեն այդ հանգամանքները կանխարգելելու ուղղությամբ: Վերոնշյալ խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է բազմիցս՝ ինչպես հրապարակային ելույթներում, այնպես էլ տարբեր քննարկումների ընթացքում։ Թեման մանրամասն վերլուծվել է նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում։ Ազատությունից զրկման վայրերում կյանքի և առողջության պահպանման իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Դրանք մանրամասն վերլուծվում են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկները ներկայացվում են իրավասու մարմիններին՝ ոլորտը բարելավելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։ Աղբյուրը` Մարդու իրավունքների պաշտպան |
«Պուտինը խախտել է ավանդույթը՝ նստելով Թրամփի մեքենան». #WSJ
21102:13«Ամոթ ապրեցի, որ այս տեսարանն իմ երկրում է»․ Նաիրի Հոխիկյան
23201:24Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի և Պուտինի պաշտոնական լուսանկարը
21800:26«Օրենքի փոխարեն պատվեր, արդարադատության փոխարեն վրեժ»․ Էլիզաբեթ Պետրոսյան (տեսանյութ)
164Երեկ, 23:24Թրամփը ժամանել է Անքորիջ (տեսանյութ)
123Երեկ, 22:42«Վայրէջք կատարած ինքնաթիռը Պուտինի ինքնաթիռը չէր». Զարուբին (տեսանյութ)
243Երեկ, 22:24Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անքորիջում
194Երեկ, 22:08Պուտինի ինքնաթիռն արդեն ԱՄՆ օդային տարածքում է
259Երեկ, 21:37