««Դեմոնիզացիան» շարունակվում է նաև այսօր»․ Հակոբ Բադալյան
![]() 227 Շաբաթ, 16 օգոստոսի, 2025 թ., 06:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ես եղել եմ Հայաստանում քաղաքականության մասին գրող անձանց շարքում այն քչերից մեկը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 9-րդ կետի առնչությամբ պարբերաբար արտահայտվել եմ, որ դա միջանցքի մասին չէ, որ 9-րդ կետը Հայաստանի տարածքում արտատարածքային միջանցքի մասին չէ, համենայն դեպս ըստ այն տեքստի, որ գրված է: Սակայն, այդ տեսակետը տվյալ ժամանակահատվածում «նորաձև» չէր, որովհետև շատերը թերևս կարծում էին, որ, եթե ի լրումն պատերազմի պարտության, նաև հանրային գիտակցության մեջ ամրագրվի, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի կեսը կորցնելով, դեռ մի բան էլ միջանցք է տալիս Հայաստանի տարածքում, շատ ավելի դյուրին կլինի նրա դեմ գեներացնել հանրային բողոքի ալիք ու հեռացնել նրան իշխանությունից: Դժբախտաբար, հեռացավ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ «ստեղծվեց» Արցախի մնացյալ մասի կորստի «նախադրյալ»: 9-րդ կետի դեմոնիզացումով բոլորը հարց լուծեցին՝ Ադրբեջանը, Թուրքիան, Արևմուտքը, Նիկոլ Փաշինյանը, քաղաքական ուժերը, նույնիսկ Ռուսաստանը՝ որոշակի ժամանակ անց, բացի Հայաստանի հանրապետությունից ու Արցախից: Ընդ որում, «դեմոնիզացիան» շարունակվում է նաև այսօր, արդեն վաշինգթոնյան հռչակագիրը «փայլեցնելու» համար: Մինչդեռ, տարբերությունը ընդամենը այն է, որ հայ-ռուսական միջպետական մեխանիզմի փոխարեն, գործելու է հայ-ամերիկյան միջպետական՝ «մասնավոր» փաթեթավորումով: Մյուս տարբերությունն այն է, ինչպես անցնող օրերին արդեն իսկ խոսել եմ, որ նոյեմբերի 9-ի թղթում կար Արցախ, օգոստոսի 8-ին այն բացակայում է իսպառ, հետք չկա անգամ: Եվ երրորդ մի տարբերություն: 9-ի 9-րդ կետում կար խոսք ռեգիոնալ բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, իսկ վաշինգթոնյան եռակողմ փաստաթղթում չկա ապաշրջափակում բառ անգամ, ուր մնաց ռեգիոնալ բոլոր կոմունիկացիաների հիշատակում: Կրկնեմ, ինձ համար քննարկելին բովանդակությունն է, քաղաքական համատեքստը, այլ ոչ թե անձնական կամ խմբային համակրանքը: Ես Հայաստանին վերաբերող երևույթները և հանգամանքները դիտարկում եմ ըստ դրանցում Հայաստանի շահի արտահայտման, այլ ոչ թե դրանցում որևէ պետության անվանումների»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
