Չորեքշաբթի, 12 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Կովկասը Թրամփի համար կողմնակի թեմա է, Մոսկվայի համար՝ ռազմավարական ճակատ»․ Արման Աբովյան

«Կովկասը Թրամփի համար կողմնակի թեմա է, Մոսկվայի համար՝ ռազմավարական ճակատ»․ Արման Աբովյան
90
Ուրբաթ, 15 օգոստոսի, 2025 թ., 22:30

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պուտին – Թրամփ. Հարավային Կովկասը՝ ստվերային բանակցությունների սեղանի՞ վրա։
Պուտինի և Թրամփի սպասվող հանդիպմանը Ալյասկայում, Հարավային Կովկասը հազիվ թե հայտնվի օրակարգի առաջին կետերում։ Բայց վստահաբար քննարկումներ լինելու են, դա համաձայն նույն ԱՄՆ-ից եղած արտահոսքերից
Սակայն հասկանալի է, որ բարձրաձայն «զրույց» Հարավային Կովկասի մասով չի լինելու, տեղեկատվական կենտրոնում գտնվում է Ուկրաինան։
Սակայն դիվանագիտության օրենքն է՝ որտեղ չկա բարձրաձայն բանավեճ, այնտեղ են կնքվում ամենավճռական պայմանավորվածությունները։
Ռուսաստանի համար Հարավային Կովկասը ռազմավարական բուֆեր է՝ կամուրջ դեպի Մերձավոր Արևելք և ուղի միջին Ասիայի, Կասպից ծովից դեպի Սև ծով։ 2020-ին Արցախի բռնազավթումից ու հայերի էթնիկ զտումից հետո Թուրքիան ու Ադրբեջանը կտրուկ ուժեղացրին դիրքերը տարածաշրջանում։ Անկարան ամրապնդվեց Բաքվում, իսկ Ադրբեջանը՝ «հաբրգած» հաղթողի կերպարից, վարում է ավելի ագրեսիվ քաղաքականություն։
Մոսկվայի տեսանկյունից սա ուղիղ սպառնալիք է իր հարավային սահմանների կայունությանը։ Լոգիկան հուշում է, որ Կրեմլը կփորձի ուժեղացնել դիվանագիտական ներկայությունը, խորացնել տնտեսական ինտեգրացիան և թուլացնել թուրքական ազդեցությունը թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում։
Բոլորը հասկանում են, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը կամ անկարող է, կամ չի ցանկանում իրական պրո-հայկական քաղաքականություն վարել, և փաստացի գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի տոտալ ազդեցության ներքո։
Թրամփի մտածողությունը պարզ է՝ նա առաջնորդվում է ոչ թե գաղափարական, այլ շահի հաշվարկով։ Հարավային Կովկասը նրա առաջնահերթությունների մեջ չէ, ուստի որոշ պայմաններում նա կարող է համաձայնվել Ռուսաստանի ազդեցության աճին՝ դրա դիմաց ստանալով զիջումներ Ուկրաինայի, էներգետիկայի կամ նույն Չինաստանի հարցերում։
Եթե գործարքը կայանա, Կովկասը կրկին կմտնի Ռուսաստանի խիստ ազդեցության գոտի։ Դա կսառեցնի «Մեծ Թյուրքական աշխարհի» նկրտումները և կսահմանափակի Բաքվի մանևրելու հնարավորությունները։
Կարճ ասած՝ Կովկասը Թրամփի համար կողմնակի թեմա է, բայց Մոսկվայի համար՝ ռազմավարական ճակատ։ Եվ այստեղ մեզ կարող են սպասել հետաքրքիր անակնկալներ Վաշինգթոնում ստորագրված խիստ կասկածելի և չափազանց վիճահարույց «Թրամփի միջանցք» նախագծի ներքո։
Եթե ուկրաինական հարցում «խաղաղություն» ձեռք բերվի, դա կլինի Ռուսաստանի համար լուռ, բայց հսկայական հաղթանակ ամբողջ Եվրասիայի վրա վերահսկողության պայքարում։
Այժմ ամեն ինչ կախված է Պուտին–Թրամփ հանդիպման արդյունքներից։
Սպասելն արդեն երկար չի տևի…»։

Աղբյուրը`   Արման Աբովյան