«Հանդիպումն ունի շրջադարձային նշանակություն»․ Գարիկ Քեռյան
![]() 240 Շաբաթ, 16 օգոստոսի, 2025 թ., 02:42 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվ այսպես՝ Ալյասկայում հանդիպում են միջուկային երկու գերհզոր տերությունների ղեկավարները: Անկախ բանակցությունների արդյունքներից, հանդիպումն ունի շրջադարձային նշանակություն նոր աշխարհակարգի ձևավորման համար: Այժմ անհրաժեշտ է արձանագրել, թերևս, շատ կարևոր մի իրողություն: Ուկրաինական պատերազմի ընթացքում Ռուսաստանը մեկուսացնելու և դրակոնյան պատժամիջոցներով ծնկի բերելու Ջո Բայդենի, Մակրոնի, Շոլցի և Բորիս Ջոնսոնի ծրագիրը տապալված է: Անկախ ամեն ինչից, պետք է նշել կրեմլյան դիվանագիտության հաղթանակը, Ռուսաստանը ճեղքեց մեկուսացման օղակը, այնպիսի հսկաներ ինչպիսինն են Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, տարածաշրջանային մոտ հարևաններ Թուրքիան և Իրանը չմիացան պատժամիջոցներին: Շարունակվեց Շանհայան կազմակերպության և ԲՐԻԿՍ-ի գործունեությունը, որոնք նույնիսկ ընդլայնվեցին: Եվ ահա շրջադարձային ճեղքումը. Պուտին-Թրամփ հանդիպումը: Մինչդեռ Հայաստանի արևմտամետ «քաղաքագիտունների» մարտական փորձանքագետները, մոտ երեք ու կես տարի ցնցում էին հանրությանը մեկ ու կես ամսում Ռուսաստանի ջախջախման և փլուզման մասին իրենց մարգարեական կանխատեսումներով: Մեկը գրում էր ռուսական խորտակվող նավի, մյուսը հայտարարում էր ուկրաինական բանակի կողմից ռուսական ծնոտը ջարդելու, մյուսը այսօր վերլուծական էր գրել՝ «գրողի ծոցն» ուղարկելով ԵԱՏՄ-ին և այլ մտքի գոհարներ , որոնք «ալեկոծում» են մեդիա դաշտը: Ես պատկերացնում եմ ինչ ընկճախտի մեջ է հիմա Զելենսկին և նրա եվրոպական հովանավորներ՝ Մակրոն-Մերց - Սթարմեր եռյակը»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
