«Սամվել Կարապետյանի թիմը կենտրոնում դրել է «լավ ապրելու» տեսլականը»․ Արգիշտի Կիվիրյան
![]() 225 Շաբաթ, 16 օգոստոսի, 2025 թ., 04:24 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վ պրինցիպե Սամվել Կարապետյանի թիմը շատ ճիշտ ա հասկացել, որ հայ հասարակության լայն շերտերին էլ ոչ Արցախ ա հուզում, ոչ էլ անվտանգության հարցեր, դրա համար էլ կենտրոնում դրել են տնտեսական հարցերը, ինչպես նաև այսպես ասած «լավ ապրելու» տեսլականը։ Այսինքն Նիկոլի տակից փորձում են տանել այն ձիուկներին, ում ինքը փութաջանորեն շահագործում ա։ Առավել ևս, որ Սամվել Կարապետյանը հաստատապես կապ չունի անկախությունից ի վեր Հայաստանի խղճուկ տնտեսության, ինչպես նաև բնակչության վատ ապրելու հետ, ինչում որ Նիկոլը բավականին արդյունավետ մեղադրում է նախկիններին ու նաև հենց այդ պատճառով է, որ նախկինները համառորեն չեն էլ մտնում այդ թեմայի մեջ։ Որ ինչ մտնեն, հո Նելսոն Մանդելան չի մեղավորը, որ Հայաստանում այդպես էլ չի ձևավորվել մրցունակ տնտեսություն, իսկ լավ, կարելի է ասել շատ լավ են ապրել հիմնականում իշխանավորները ու իրենց հետ աֆֆիլացված անձինք։ Առավել ևս որ հասարակությունը որևէ կերպ չի էլ հավատում, որ նախկինները իշխանություն վերադառնալու պարագայում ընդունակ են հետ բերել Արցախը կամ ռադիկալ կերպով լուծել անվտանգության հարցերը, ու այս պարագայում փորձում է դրսևորել չոր պրագմատիզմ։ Ընդ որում այս պարագայում եթե Սամվել Կարապետյանի թիմը կարողանա հասարակությանը ներշնչել, որ իրենք շատ արդյունավետ կերպով հետ են բերելու ոչ միայն մինչև 2018 թվականի թալանածը, այլ նաև Նիկոլի ու իր թիմինը, Նիկոլին կզրկեն այն վերջին ձիուկից, ում հեծնած ինքը փորձում է պահել իշխանությունը»։ Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
