«Գործարար Կարեն Հակոբյանի կալանքի վերաբերյալ որոշումը հետաձգվել է»․ Վարազդատ Հարությունյան
151 Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2024 թ., 22:30 Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում ենք, որ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր՝ Ա․ Նահապետյան) որոշման կայացումը կրկին հետաձգվել է։ Նախ՝ որոշման հրապարակումը նշանակված էր 2024թ․ դեկտեմբերի 19-ին, ապա այն հետաձգվեց 2024թ․ դեկտեմբերի 30-ին։ Այժմ Դատարանը որոշում է կայացրել բողոքի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին, որը տեղի կունենա 2025թ․ հունվարի 9-ին: Ուշագրավ է, որ բողոքը ներկայացվել է դեռևս 2024թ․ նոյեմբերի 21-ին։ Գտնում ենք, որ կալանքի դեմ բողոքի քննության նման երկար ու հետաձգումներով քննությունը կոպտորեն խախտում է Կարեն Հակոբյանի արդար դատաքննության իրավունքը։ Այնուամենայնիվ, հուսով ենք, որ բողոքի քննության այս հերթական հետաձգումն ունի բացառապես բողոքի քննության համար նշանակություն ունեցող հարցերում ավելի խորամուխ լինելու նպատակ և պայմանավորված չէ այլ՝ օրենքով չնախատեսված հանգամանքներով։ Աղբյուրը` Վարազդատ Հարությունյան |
«Բնական հրավառություն՝ Նորվեգիայում». Լևոն Ազիզյան (լուսանկար)
10421:48«Հեծանվավարումը երաժշտություն լսելու լավ առիթ է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13417:42«Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր Սթոքպորտ քաղաքի համար»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
15817:06«Նորից մեծ հաղթանակ պետք է ունենալ»․ Նարինե Գրիգորյան (տեսանյութ)
16716:06«Ինչպե՞ս եղավ, որ այս մի կտոր հողը մնաց»․ Հակոբ Ղազանչյան (տեսանյութ)
17914:30«Խաղաղության համար անհրաժեշտ է առնվազն երեք նախապայման»․ Արա Պողոսյան
17713:06«Սրբազան շարժման կողմից այնպիսի վնաս է հասցվել Փաշինյանի իշխանությանը, որը նա վերականգնել չի կարող»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
23512:36Թուրքիան կարող է գազ մատակարարել Եվրոպային՝ Ուկրաինայի կողմից գազի տարանցման դադարեցումից հետո․ #Hürriyet
24611:06