«Երբ իրավիճակը հասավ կատարյալ փակուղու, միակ ելքը համարեցին իշխանությունը պատուհասին նվիրելը». Արգիշտի Կիվիրյան
![]() 378 Չորեքշաբթի, 01 հունվարի, 2025 թ., 19:18 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Ուկրաինական հարցով հնարավոր բանակցություններում Մոսկվայի դիրքորոշման մասին, հայտարարել է, որ դեմ է զինադադարին։ «Զինադադարը ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։ Մեզ պետք են վերջնական իրավական պայմանավորվածություններ, որոնք կֆիքսեն Ռուսասատանի Դաշնության անվտանգության ապահովման բոլոր պայմանները»,- հայտարարել է նա։ Մոսկվան շատ լավ հասկանում է, որ զինադադարը ընդամենը թույլ կտա Ուկրաինային ու նրա Արևմտյան հովանավորներին՝ շահել ժամանակ ու նոր ուժերով մտնել նոր պատերազմի մեջ։ Եվ այս պարագայում, եթե անցկացնենք զուգահեռներ Արցախյան հարցի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ 1994 թվականի զինադադարը դա ճանապարհ էր դեպի ոչ մի տեղ՝ առանց վերջնական իրավական պայմանավորվածությունների այն ընդամենն օգտագործվեց Բաքվի կողմից, որպեսզի շահի ժամանակ, վերապատրաստվի, զինվի ու անցնի նոր հարձակման։ Առավելևս, որ Հայաստանի բոլոր ղեկավարներին խիստ ձեռնտու էր հավատալ ու լայն զանգվածներին հավատացնել, որ Արցախյան հարցը ունի բանակցային լուծում։ Ընդ որում, եթե Արցախյան հարցը ուներ բանակցային լուծում, ոչինչը չէր խանգարում իրենցից ամեն մեկին իր ղեկավարության շրջանում ստորագրելու համապատասխան փաստաթուղթը։ Այնինչ Բաքուն ուղղակի ձգում էր ժամանակ, որպեսզի ընտրի հարմար պահը, իսկ հայերը բանակցությունների սեղանի շուրջ ընդամենը մսխում էին Առաջին պատերազմի հաղթանակը, ու երբ իրավիճակը հասավ կատարյալ փակուղու, միակ ելքը համարեցին իշխանությունը պատուհասին նվիրելը»: Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
