«Full Size» ընկերության արձագանքը՝ ընկերության շուրջ ստեղծված սկանդալային աղմուկին
![]() 334 Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ., 11:42 Երեկ՝ հունվարի 2-ին, տեղեկություններ էր հրապարակել «ահազանգ քաղաքացուց» խորագրի տակ։ Քաղաքացին հայտնել էր, որ հայտնի բլոգեր «222 Lava»-ի կողմից գովազդվող «Full Size» խանութից գնված ապրանքները շուրջ մեկ ամիս չառաքելուց հետո հայտնել են, որ այդ ապրանքները չկան, այդ ճակատագրին արժանացած այլ քաղաքացիներ ևս կան։ Հրապարակումից կարճ ժամանակ անց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը խնդրի վերաբերյալ պարզաբանում է ստացել ընկերությունից, որը ներկայացնում ենք ստորև.«Հարգելի հաճախորդներ, ամենայն պատասխանատվությամբ դիմում ենք ձեզ՝ տեղեկացնելու FullSize ընկերությունում վերջին շրջանում ստեղծված ժամանակավոր դժվարությունների մասին: Այս տարիների ընթացքում մենք կառուցել ենք վստահելի հարաբերություններ մեր հաճախորդների հետ, աշխատել ենք օր ու գիշեր՝ շուկայում առաջարկելով ամենամատչելի գներով ապրանքներ: Եղել ենք մրցունակ՝ արժանանալով ձեր բարձր վստահությանը: Ցավոք սրտի՝ ներկայումս մեր ընկերությունը հայտնվել է անկանխատեսելի ֆորս-մաժորային իրավիճակում, որի հետևանքով մեր բանկային հաշիվները սառեցված են: Սա անմիջականորեն ազդել է մեր առաքման ժամանակացույցի վրա»։ Ընկերությունը հավաստիացրել է, որ աշխատում են իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
