Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված
![]() 291 Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ., 18:12 ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, բավարարել է Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարացնելու մասին դատախազի միջնորդությունը: Դատարանը երկարացրել է նաև մեղադրյալներ Արշամ Գալստյանի և Վահագն Հովհաննիսյանի խափաման միջոց կալանքի ժամկետները՝ ևս երեք ամսով, միևնույն ժամանակ, դատարանը բավարարել է նրանց հաղորդակցման իրավունքի սահմանափակման միջնորդությունը: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Հղորդակցման սահմանափակումները կիրառելու հիմքը եղել է այն հանգամանքը, որ կալանքի տակ գտնվելու պայմաններում Արշամ Գալստյանի մոտ՝ խցում, հայտնաբերվել էր բջջային հեռախոս: Գագիկ Սարգսյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13402:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
193Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
221Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
