Պարզվել են Բագրատաշենի հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը
![]() 473 Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ., 20:54 Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում հրդեհից նոր մանրամասներ են պարզ դարձել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի սահմանային անցման կետի խորը զննման անգարում ազգությամբ պարսիկներ՝ Երևանի բնակիչ 40-ամյա Կորյուն Օ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արմոնդ Ա․-ն և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 26-ամյա Ղասեմ Հ․-ն մասնավոր շինարարական աշխատանքներ են կատարել։ Դրա ընթացքում Արմոնդ Ա․-ն ժամը 12։30-ի սահմաններում եռակցման սարքով մետաղ զոդելու ժամանակ, խախտելով հրդեհային անվտանգության կանոններն ու պահանջները, իրականացրել է զոդման աշխատանքներ, որի ընթացքում զոդումից առաջացած կայծերից անգարում գտնվող պայթուցիկ հրագործական միջոցները պայթել են, ինչից էլ հրդեհ է բռնկվել։ Արմոնդ Ա․-ն, Ղասեմ Հ․-ն և նույն վայրում գտնվող Երևանի բնակիչ 36-ամյա Վարդան Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
ԱՄՆ-ում գնդակահարվել է Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակն ու նրա ամուսինը
457Երեկ, 21:58«Սիրիուս» գործարանի աշխատակցի ոտքը արգելափակվել էր հաստոցի սռնիներում
207Երեկ, 17:50ՀՀ ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում
262Երեկ, 16:30Թել Ավիվը՝ հիմա (տեսանյութ)
455Երեկ, 00:36Սպանվել է իրանցի գեներալ Իսմայիլ Քաանին
93613.06.2025, 21:04Արարատի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 3 տարեկան տղայի մարմին
34213.06.2025, 19:06Տեսանյութ՝ ավտոմեքենայի պայթյունի վայրից (տեսանյութ)
26713.06.2025, 16:12Պայթյուն՝ Սևան-Երևան ավտոճանապարհի գազալցակայանում
29313.06.2025, 14:18