«Եթե փորձեն առիթից օգտվել և «Զանգեզուրի միջանցք» բացել, Ադրբեջանը Իրանի համար թիրախ կդառնա». Փույա Հոսսեինի
![]() 483 Շաբաթ, 14 հունիսի, 2025 թ., 23:42 «Իրանը փորձեց բանակցությունների միջոցով անհամաձայնությունները հարթել, բայց տեսանք, որ ԱՄՆ-ն անվստահելի կողմ է Իրանի համար և թույլ տվեց, որ Իսրայելը տապալի այդ բանակցությունները, հարձակվի Իրանի վրա»,- «24Նյուզ»-ի եթերում այս տեսակետը հայտնեց «Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր, իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսսեինին: Նա նշեց, որ Իրանը զգուշացրել է Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և Բրիտանիային, եթե նոր հարձակման մեջ օգնեն և աջակցեն Իսրայելին, իրենց բոլոր ռազմաբազաները, Պարսից Ծոցի նավերը Իրանի թիրախում են հայտնվելու: «Իրանը ուշադիր հետևում է հարևանների, հատկապես Ադրբեջանի կողմից վտանգներին: Մենք ուշադիր հետևում ենք ուղիղ, հետախուզական համագործակցությանը Իսրայելի և Ադրբեջանի միջև: Իրանը ուշադրության տակ է պահում Ադրբեջանի գործողությունները»,- նշեց վերլուծաբանը։ «Եթե փորձեն առիթից օգտվել և «Զանգեզուրի միջանցք» բացել, այդ ժամանակ Իրանն Ադրբեջանին լավ դասեր կտա, որովհետև այդ գործողություններն ուղղված են Իրանի դեմ․ Ադրբեջանի տարածքն Իրանի համար թիրախ կդառնա»:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
