Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայրեր հոսանքազրկված են
![]() 203 Կիրակի, 15 հունիսի, 2025 թ., 00:54 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անցկացրել է արտակարգ խորհրդակցություն՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։ Քննարկվել են այսօր արձանագրված ուժեղ քամու, տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի հետևանքները գույքագրելուն և հնարավորինս շուտ վերացնելուն առնչվող հարցեր։ Մարզպետին է զեկուցվել, որ մինչ այս պահը Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Գյումրուց, Արթիկից և Ախուրյանից շուրջ 300 ահազանգ է գրանցել, այս պահին հրշեջ-փրկարարական ջոկատներից 9 մարտական հաշվարկներ տեղում աշխատում են՝ վտանգ ներկայացնող հատվածները սահմանազատելու և խնդիրները անհապաղ լուծելու նպատակով։ Գյումրու որոշ թաղամասեր, Արթիկի շուրջ 10 բնակավայրեր հոսանքազրկված են։ Շտապօգնության կանչեր և գազի արտահոսքի դեպքեր չեն արձանագրվել․․․ Նշենք, որ ժամը 19:00-ից սկսված ուժեղ քամին ու պտտահողմը, ըստ նախնական ահազանգերի և մասնավոր անձանց հրապարակումների, բավական վնասներ են հասցրել Գյումրի, Արթիկ համայնքներին։ Ուժեղ պտտահողմը, 17-32 մ/վ արագությամբ քամին, նախնական տվյալներով, Գյումրի և Արթիկ քաղաքներում տանիքներ է վնասել, ծառեր արմատախիլ արել։ Մեծ Մանթաշ, Գետափ, Գեղանիստ, Հոռոմ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Մարզի մի շարք բնակավայրերի ցանքատարածություններ, ըստ ահազանգերի, տուժել են տեղացած ուժեղ կարկուտից։
Աղբյուրը` Շիրակի մարզպետարան |
ՀԱՄԱՍ-ը համաձայնվել է ազատ արձակել պատանդներին
8923:16«PKK-ի շարժման էջը փակված է». Աբդուլլահ Օջալանը 26 տարվա մեջ առաջին անգամ հանդես է եկել տեսաուղերձով
7123:06«Սամվել Կարապետյանին բանտարկողը վաղը Աբու Դաբիում հանդիպում է Ալիևի հետ, որ վերջնական պայմանավորվի». Միքայել Մինասյան
9722:30ԱՄՆ-ի Քոնգրես է ներկայացվել նոր հակառուսական պատժամիջոցների մասին օրինագիծ
14122:28Ռուսաստանը վտարել է Մոսկվայի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավարին (տեսանյութ)
15621:38«Տասնութ տարի առաջ հուլիսի 9-ին ԱՄՆ-ում ինքնասպան եղավ հանճարեղ Էլվինա Մակարյանը». Էդուարդ Մանվելյան (լուսանկար, տեսանյութ)
19521:18«Armenia meatfood»-ի երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
12320:48Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել իշխանական քարոզիչ-բլոգեր Ռոման Բաղդասարյանի նկատմամբ
18020:18