Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ճրագալույցի Սուրբ պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը

Ճրագալույցի Սուրբ պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
217
Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ., 13:24

ՀԱՍԵ Արցախի թեմը հայտնում է․ «Այս տարի հունվարի 5-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Սիրով հրավիրում ենք միասնաբար տոնելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը և աղոթելու Մարմնացյալ Աստծուն՝ մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար։
Պատարագի սկիզբը ժամը 17։00»։