«Փաշինյանը պատերազմի պատասխանատվությունը իր վրայից գցում է՝ հերթով մեղավորներ նշանակելով»․ Գեղամ Մանուկյան
![]() 282 Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ., 20:36 «Վերջին շրջանում ճիգ գործադրելով՝ ապահերոսացման գործընթաց է սկսվել։ Տիրան Խաչատրյանի դեպքը ևս տեղավորվում է իշխանական այդ շոուի մեջ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Որքանով տեղյակ եմ՝ այս քրեական գործը 2021թ․ է սկսվել, Տիրան Խաչատրյանը դեռ այն ժամանակ է հարցաքննվել, անցել է 4 տարի, ի՞նչ կարիք կար, որ Քննչականը գար՝ Տիրան Խաչատրյանին իր բնակարանից տանելու, եթե կարող էին նրան հրավիրել Քննչական։ Իրականում հիմա փորձ է արվում ցույց տալու, որ տեսեք՝ քրեական գործով ազգային հերոս է անցնում։ Նույն ապահերոսացման քաղաքականությունն է ընթանում․ Նիկոլ Փաշինյանի մտքերի հորդանքն է և կոնկրետ գործողություններ․ այս ամենը Զինված ուժերի դեմ արշավի տրամաբանության ներքո է իրականացվում»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով՝ Փաշինյանը պատերազմի ողջ պատասխանատվությունը իր վրայից գցում է՝ հերթով մեղավորներ նշանակելով։ Մանուկյանի դիտարկմամբ՝ իշխանական այս քաղաքականությունն ամբողջությամբ ուղղված է բանակի կազմալուծմանը, բանակին բարոյապես ոչնչացնելուն, ինչը նաև արտաքին թելադրանքով գործունեություն է։
|

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
