«Հայրենիքի գողերն անցել են զինվորի բաժինը գողանալուն». Էդգար Ղազարյան
![]() 193 Երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ., 14:54 Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայրենիքի գողերն անցել են զինվորի բաժինը գողանալուն Այսօրվանից մեկնարկել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ձմեռային զորակոչը։ Թե ինչպես են Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը թալանում բանակն ու գողանում զինվորի բաժինը, հստակ երևում է Facebook-ի տարբեր հայտարարություններից և գովազդից։ Զինվորական հանդերձանքների և պարագաներ տարբեր խանութներ, որոնք առկա են Երևանի բոլոր թաղամասերում և Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում (հատկապես այնտեղ, որտեղ կան բանակային զորամիավորումներ), հատուկ ձմեռային զորակոչի համար որպես ակցիա, առաջարկում են ամեն ինչ, ինչն անհրաժեշտ է շարքային զինվորին։ Բնականաբար այս ամենի միակ գնորդը կարող են լինել զինվորների ծնողները։ Բնականաբար նրանք այդ ամենը գնելու կարիք ունեն միայն մեկ դեպքում, երբ պետությունը դա զինվորին չի տալիս։ Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի պահած բանակի և թալանի մասին հետեւություններ կարող է անել յուրաքանչյուր բանական մարդ»: Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
