«Կլյաուզնիկ իլյուզոնիստը մեզ համար նոր պատմություն է գրում». Դավիթ Կարապետյան
194
Երեկ, 17:42
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Աբսուրդմենի» ապաշնորհ նախաճաշն «իրական» Հայաստանում… Ամանորյա կենաց-ցանկություններից էր վարչապետ կոչվածի խոհեմության, սթափության ու լրջանալու հույսը: Սակայն, ինչպես կարմիր կովը կաշին չի փոխի, այնպես էլ նա իր պադոշությունը: Տարին ավարտվեց խոզ խանձելու տրադիցիա «տրապեզայով», իսկ նոր տարին առաջին իսկ րոպեից սկսվեց գերագույն գլխավոր տխմարատգետի հերթական տինդիրիտ-տաֆտալոգիաներով ու «տեխնիկական նոկաուտներով»: «Իրական Հայաստանի» իրականությունից կտրված «աբսուրդմեն» կլյաուզնիկ իլյուզոնիստը մեզ համար նոր պատմություն է գրում ու խեղված արժեհամակարգ հրամցնում: Հայաստանը ներկայացնող պարապ-պատուհաս թշվառ թյուրիմացություն, հանճարեղ մեյմուն-միմոսն իր ակունք իմաստությամբ ու մտքի փայլատակությամբ խոհափիլիսոփայական ու լիրիկական զեղումներով թմրեցնող թեզերով ամանորյա ուղերձ է շռայլում՝ «իրական Հայաստանի» ու «հերոսի բնութագրման, ընկալման մոդելի», «հերոսությունն առօրեականացնելու» մասին, ըստ որի՝ «ամեն օր մի բան կա անելու, որ հերոսը, որին մղում ենք զոհվելու, նաև չզոհվելու շանս ունենա» (և սա ասում է այն մարդը, ով 5 հազար երեխու նահատակեց ու դագաղ դրեց), որ «հարկ վճարողն է հերոս, հարկ վճարեք, որպեսզի հերոսները չզոհվեն. հերոսությունը չկապե՛ք զոհվելու հետ, կապեք աշխատելու հետ»: Զզավեշտների շարքից էլ այն է, որ վերջինս խոսում է հերոսների ու հերոսությունների մասին, բայց ձերբակալում ու դատում է 44-օրյա պատերազմում նույն գործողության համար իր իսկ կողմից «Ազգային հերոսի» կոչման արժանացած գեներալին: Բնությանն ու մարդկությանն անհասկանալի այս հակահիգիենիկ կերպարն իր մտածող օրգան ստամոքսով ու ցինիկ ծիծաղով՝ «ես ձեզ նման հասարակ մարդ եմ» խորագրով, հիմա էլ խոհանոցից, «Արուս Կավկազ» դարձած ֆեյսբուքյան ուղիղ եթերներ է անում՝ ցույց տալով, թե ինչպես ամանորյա սեղանին մնացած ժամկետանց «կալբասից» ու «ատխոդներից» սուրբծննդյան «ապաշնորհ նախաճաշ» է պատրաստում ու թե ինչպես որկրամոլ մարդուկին կերակրատաշտ-լափամանից, չտես-գյորմամիշի պես, սոխով ու ֆիլե վիչինայով ձվածեղ են խժռում: Հետո էլ պարապությունից մարդ ու կին ընտանեկան փոդքաստներ, տիկ-տոկներ են նկարում, փիառվում, լայքեր-սրտիկներ, դիտումներ հաշվում, աշխատանքային ժամին օնլայն, անվճար ծրագրով անգլերեն է պարապում, «Հայոց պատմություն» քրիստոմատիա կարդում, այդկերպ ցուցադրում, որ իբր գանգատուփը գիտելիք է լցնում, բայց այս ամենով սեփական ժողովրդին է ծաղրում, հիմարություններով զբաղեցնում ու շեղում: Այս ավանտյուրիստ բլոգերը ֆեյսբուքում կենցաղվարություն է ժողովրդի հետ քննարկում, «հարցեր տվեք, պատին գամեք է խաղում», իսկ զուգահեռ իրականության մեջ Իրանն ու Թուրքիան Զանգեզուրի հարցն են քննարկում: Ավելին՝ Ադրբեջանն այսօր ինֆորմացիոն տեռոռ է սկսել ու վրա-վրա հաղորդագրություններ է տարածում՝ իբր հայկական կողմը մի քանի անգամ հրադադար է խախտում ու այդկերպ էսկալացիայի ու ռազմական ագրեսիայի հող նախապատրաստում: Եթե «Զանգեզուրի միջանցքի» մասով Իրանը պաշտոնական հաղորդագրությամբ հերքեց իր մասով «կանաչ լույս տալու» ապատեղեկատվությունը, ապա մեր մասով չկա և ոչ մի արձագանք: Տոների տակ մնացած «հույս վաճառողներն» ու «հեքիաթ բաժանողներն» անհոգ վայելում են հանգստյան օրերը, ստեղծելով պատրանք՝ թե մենք պրոբլեմ չունենք, «не парьтесь, всё под контролем»: Նույնիսկ խեղկատակ մարազմատիկ վարչապետը, ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է, թե այ տեսե՛ք, անցած տարին վերջին 30 տարիների ամենախաղաղ տարին էր: Ինչևէ… Ստեղծվել է անոմալ իրավիճակ, երբ մարդիկ կամ ապատիկ են ու թքած ունեն, թե ինչ կլինի կամ անվտանգության լուրջ խնդիրները հասկանալով, ինքնախաբեությամբ ապրում են՝ հույս փայփայելով, որ Ալիևը չի հարձակվի, չի օկուպացնի, ու որ բարեգութ ու հումանիստ կգտնվի: Սա նույնիսկ ողբերգություն չէ, սա շատ ավելի վատ երևույթ է: Ու սա սինլքոր, ապիկար ու ապաշնորհ, արկածախնդիր ու բախտախնդիր իշխանությունների դիլետանտության, անպատասխանատու, անհեռատես, աղետաբեր ու արհավիրքներով հղի քաղաքականության արդյունք է: Նայում ես այս ամենը, սրանց «պոֆիգիզմն», ու ապշում: Նայում ես, թե ինչպես Ալիևն իր ամանորյա ուղերձում անկաշկանդ խոսում է իր ծավալապաշտական նկրտումներից, անթաքույց սպառնում Հայաստանի գոյությանը, «իրական Հայաստանն» անվանում՝ «Արևմտյան Ադրբեջան» հայտարարում, թե Հայաստանի սպառազինության լայնածավալ արշավը ևս մեկ սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար, փաստացի խոստովանում, որ հետաքրքրված չէ կայունությամբ ու խաղաղությամբ, որ իրեն միշտ պետք են թշնամիներ և մրցակիցներ, իսկ այս հոգեշեղված հոգավորն ու իր «պարապած տգետները» թիմը պաթոսով խոսում են «խաղաղության դարաշրջանից» ու «խաղաղության պայմանագրից»: Նայում ես ու սարսափում վաղվա օրվա համար… Սարսափում ես, որ իր մոտ միայն ստամոքսն է աշխատում, որ ապրում է ուտելու համար, որ ուր է գոնե ստամոքսի չափ հայրենիքի մասին մտածեր: Իր փոխարեն ամաչում ես, որ երկրիդ ղեկավարը սովի դռնից փախածի պես է իրեն պահում, հայրենասեր է իրեն կարգում, տարրական կուլտուրա, վարքի կանոններ չգիտի, բայց քաղաքավարիությունից, բարոյական նորմերից ու կրթվելուց է խոսում ու այսկերպ ժողովրդին ծաղրում ու ձեռ է առնում: Ի՞նչ ասեմ՝ հարամ լինի ձեր կերածն ու ապրածը, քստմնելի ողորմելինե՛ր։ Հնուց եկած մի լավ խոսք կա. «բոշեն փաշա չի դառնա»: Դուք մեր խաչն եք, որը դեռ քարշ ենք տալիս: Ու մեզ հասնում է նման խարանով ու ամոթով տրագիկոմեդիկ իրականությունը: Ինչևէ Երազանք է դարձել ազգային ու պետական շահերով առաջնորդվող, իրական հայրենասեր, հայրենատեր, առաքինի, հզոր կամքի ու խելքի տեր, խիզախ ու հեռատես երկրի ղեկավար ունենալը: Վստահ եմ մի բանում. այս ամենի վերջը շուտով կգա, Հայաստանի Հանրապետությանը վայել առաջնորդ էլ կգտնվի»: