«Տեսանյութում երևում է՝ դուք ոնց եք հարվածում ընկած Սերգեյ Ասատուրովին»․ Լևոն Քոչարյանը ոստիկան Հրաչիկ Խաչատրյանին
![]() 258 Երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ., 20:42 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով հերթական դատական նիստը։ Դատարանն այս փուլում լսում է գործով տուժող ճանաչված ոստիկանին՝ Հրաչիկ Խաչատրյանին։ Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանին ու Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է առաջադրված ոստիկանության ծառայողների օրինական գործողությանը ենթադրաբար միջամտելու և, իբրև, բռնություն կիրառելու համար։ Պաշտպանական կողմը հարց ուղղեց Հրաչիկ Խաչատրյանին, թե սեպտեմբերի 23-ի միջադեպի ժամանակ, այսինքն՝ Քոչարյանին և Սերգեյ Խաչատուրովին բերման ենթարկելու օրը ոտքով հարվածե՞լ է Ասատուրովին, ինչին ի պատասխան ոստիկանը նշեց, որ չի հարվածել: Լևոն Քոչարյանը դատարանին հայտնեց, որ իր մոտ առկա է տեսանյութ, որում Հրաչիկ Խաչատրյանը ոտքով հարվածում է ընկած Սերգեյ Ասատուրովին: Նա դատարանին խնդրեց թույլատրել ցույց տալ տեսանյութը, պաշտպաններն էլ հայտնեցին, որ տեսանյութը դիտելուց հետո դրա վերաբերյալ հարցեր են ուղղելու Խաչատրյանին: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
