«Չեմ հիշում՝ ով է զեկուցագրի տեքստը համակարգչով շարել»․ Հրաչիկ Խաչատրյան
![]() 199 Երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ., 21:06 Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի և նրա ընկերոջ՝ Սերգեյ Ասատուրովի գործի քննության շրջանակներում ցուցմունք է տալիս գործով տուժող ոստիկան Հրաչիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանին ու Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է առաջադրված ոստիկանության ծառայողների օրինական գործողությանը ենթադրաբար միջամտելու և, իբրև, բռնություն կիրառելու համար։ Փաստաբան Արամ Վարդևանյանը գործով ենթադրաբար տուժող ճանաչված ոստիկանից հետաքրքրվեց, թե ինչու իր զեկուցագիրը ձեռագիր չէ, և ո՞վ է այն շարել ու տպել։ «Համակարգչով տեքստը «հավաքել» են Շենգավիթի բաժնում․․․ Թե ով է շարել համակարգչով, չեմ հիշում․․․ Ձեռագիր գրելով՝ կարող էր ավելի երկար տևել կամ սխալներով լինել։ Եթե սխալ լիներ, ավելի հեշտ կուղղվեր համակարգչով, իսկ ձեռագիրն ուղղելն ավելի երկար կտևեր»,- պատասխանեց Խաչատրյանը։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
