«Մեկանգամյա տոմսերը սպառվում են ձեռք բերելուց հետո 3 օրվա ընթացքում». Սուրեն Գրիգորյան
![]() 233 Չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ., 18:18 Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ միասնական տոմսային համակարգին և QR կոդերի վավերականության ժամկետների կրճատմանը։ «Այն վիճակագրությունը, որը մենք ունենք, փաստում է, որ մեկանգամյա տոմսերը հիմնականում սպառվում են ձեռքեբերումից հետո 3 օրվա ընթացքում, և ամենևին չի ենթադրվում, որ դրանք կարող են երկարաժամկետ լինել, երբ խոսքը մեկ ուղևորության մասին է։ Ի դեպ՝ ասեմ, որ այնպես չէ, որ միայն Հայաստանում է այդպես։ Եթե խոսենք երկարաժամկետ տոմսերի մասին, ապա այսօր արդեն կարելի է ձեռք բերել տրանսպորտային փաթեթները»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ դա ավագանու որոշմամբ է սահմանվել, և իր համար տարակուսելի էր, երբ դրա մասին խոսում էին ավագանու որոշ ընդդիմադիր անդամներ՝ իբրև թե դրա մասին չգիտեին։ Հիշեցնենք, որ ուղևորատոմսերի վավերականության ժամկետը գնման պահից 7 օր էր, բայց հունվարից ժամկետը կրճատվել է՝ դառնալով 4 օր։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
