«Դեռևս այն փուլում չենք, որ չարամտորեն վճարել չցանկացողներին տուգանենք»․ Սուրեն Գրիգորյան
![]() 240 Չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ., 18:42 Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան հարցին՝ ի՞նչ է սպասվում քաղաքացուն, եթե տեխնիկական խնդիրներ են առաջանում, Telcell ապարատը կտրոններ չի տալիս, քաղաքացին մեղավորություն չունենալով՝ ստիպված է նստել տրանսպորտ և առանց վճարելու իջնել՝ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ կա ալտերնատիվ տարբերակ՝ հավելված քաշել կամ բանկային քարտով օգտվել։ «Կա համակարգ, որն ունի թերություններ, ընդունում եմ, բայց այն հայտարարությունները, թե կոլապս է, համակարգ գոյութուն չունի, սխալ են, քանի որ այս պահի դրությամբ տրանսպորտի 161 085 վճարում է կատարվել։ Գոյություն չունեցող համակարգով հնարավոր չէ սպասարկել 161 085 հոգու,- նշեց Գրիգորյանը։- Որևէ քաղաքացու, որ չի կարողացել վճարել՝ համակարգն է խափանվել կամ կտրոն չի տրվել, ոչ մեկ չի ասել՝ իջի։ Եթե կան առանձին դեպքեր, ասեք՝ մենք դեպքի հետևից կգնանք և առնվազն կարգապահական պատասխանատվության կենթարկենք»։ Փոխքաղաքապետի խոսքով՝ տեսուչային, տուգանքային տրամաբանությունն, իհարկե, կա, բայց դրա մասին ակտուալ է խոսել, երբ ներդրման պրոցեսն անցել ես, բոլորը գիտեն օգտվել ճիշտ ձևով, բայց չարամտորեն չեն օգտվում ճիշտ ձևով։ «Դեռևս համակարգի նեդրման փուլում ենք գտնվում, մենք դեռևս այն փուլում չենք, որ չարամտորեն վճարել չցանկացողներին տուգանենք»,- նշեց Գրիգորյանը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
