Ադրբեջանի ԱԳՆ-ն խեղաթյուրված փաստերով ու հոխորտանքներով պատասխանել է Արարատ Միրզոյանին
347 Այսօր, 00:42 «Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ հունվարի 8-ի ասուլիսում հնչեցրած հայտարարությունները Արևմտյան Ադրբեջան համայնքի և ընդհանրապես ներկայիս Հայաստանի տարածքից ադրբեջանցիների արտաքսման մասին, Հայաստանի կողմից պատմության կեղծում է»,- այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը ադրբեջանական տարածված անհեթեթ թեզերից մեկն է առաջ բերել, իբրև թե «վերջին երկու հարյուր տարիների ընթացքում հայերի զանգվածային վերաբնակեցումը Հարավային Կովկաս և ադրբեջանցիների տեղահանումն իրենց պատմական հողերից պատմական փաստ է»: «Այս փուլային ծրագրի արդյունքում. Ադրբեջանցիները վտարվել են այժմյան Հայաստան կոչվող տարածքից՝ իրենց հայրենի պատմական հողերից, որտեղ ապրել են հազարավոր տարիներ, ենթարկվել կոտորածների, ավերվել են հազարավոր պատմամշակութային հուշարձաններ, ադրբեջանական ժողովրդին պատկանող բնակավայրերի ավելի քան 2000 տեղանունների անվանումներ են փոխվել: Միայն 1948-1953 թվականներին ներկայիս Հայաստանի տարածքում իրենց պատմական հողերից զանգվածաբար և բռնի տեղահանվել են շուրջ 150 հազար ադրբեջանցիներ։ Բացի այդ, 1987-1991 թվականներին տեղի է ունեցել ադրբեջանցիների հերթական տեղահանությունը իրենց պատմական ու էթնիկ հողերից, որի արդյունքում Հայաստանից վտարվել է ավելի քան 250 հազար ադրբեջանցի։ Այս ամենը հաստատող պատմական և իրավական փաստաթղթեր կան: Ամբողջովին անհիմն են նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները, թե վերջին տեղահանության ժամանակ ադրբեջանցիներին իբր փոխհատուցում է տրվել, և նրանք ինքնակամ լքել են տարածքները։ Միայն 1987-1991 թվականներին էթնիկ զտումների քաղաքականության շրջանակներում 216 ադրբեջանցիների սպանության փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան ցավոտ և արյունալի է իրականացվել ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունը։ Հաշվի առնելով վերը նշվածը, անազնիվ է Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջանի համայնք» տերմինի օգտագործումը որպես «միջազգային իրավունքի խախտում» կամ «տարածքային պահանջներ» ներկայացնելը: Հայ պաշտոնյաների կողմից տարբեր պատրվակներով ադրբեջանցիների՝ իրենց հողերը վերադառնալու իրավունքի ժխտումը ադրբեջանական տարածքները «հայկականացնելու» և ադրբեջանցիների վերադարձը ամեն կերպ կանխելու նպատակի վառ օրինակ է։ Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններն ու քաղաքականությունը, ով ադրբեջանցիների ներկայությունը տարածաշրջանում որպես խնդիր ներկայացրեց և հայտարարեց, որ ադրբեջանցիների էթնիկ զտումները և ադրբեջանական տարածքների օկուպացիան «600-ամյա խնդրի լուծում են»: Նաև հետագա հայ առաջնորդները ցույց տվեցին, որ ռասիստական-շովինիստական ազգային գաղափարախոսությունը միշտ էլ կազմել է Հայաստանի գաղափարական կողմնորոշումը։ Բացի այդ, անհեթեթ է, որ Հայաստանը հիմա խոսում է միջազգային իրավունքի մասին, երբ 2020 թվականի պատերազմից հետո հրաժարվեց դուրս բերել իր զինված ուժերը, շարունակեց ռազմականացման և անօրինական գործողությունների քաղաքականությունը հայաշատ տարածքներում և խոչընդոտեց Ադրբեջանում վերաինտեգրման գործընթացին։ Ներկայիս Հայաստանի տարածքում իրենց հայրենի հողերից բռնի տեղահանված Արևմտյան Ադրբեջան համայնքի ներկայացուցիչների իրավունքները ոտնահարելու, ամեն կերպ նրանց հետ երկխոսությունը կանխելու փոխարեն հայկական կողմը պետք է արձագանքի այս համայնքի կոչերին՝ խաղաղ, արժանապատիվ և անվտանգ վերադարձի նպատակով երկխոսության համար։ Գործնական ցուցիչը, որ Հայաստանը հրաժարվել է «էթնիկ անհամատեղելիության» և «էթնիկ զտումների վրա հիմնված մոնոէթնիկ պետության տիտղոսից» և ընտրել է խաղաղ գոյակցությունը, կարող է լինել Արևմտյան Ադրբեջան համայնքի անդամների վերադարձի պայմանների ստեղծումն իրենց պատմական հողերին»,- հոխորտացել է Հաջիզադեն: |
«Նիկոլ Փաշինյանն է Ջերմուկը սահմանագոտի սարքել»․ Ոսկան Սարգսյան
8213:54«Աղքատն աղքատ է՝ իր խնդիրն է, ո՞վ է ասել, որ պատասխանատուն մենք ենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11212:48«Երբեք ՀՀ-ում թոշակն այդքան չի բարձրացել, որքան վերջին 5 տարում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12912:12«Մարդիկ ասում են՝ ինչի՞ գնանք Ջերմուկում սուրճ խմենք, հենա կգնանք Հռոմ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12711:42«Հիմնական խնդիրներից մեկը նաև նահանգային իշխանությունների ոչ ադեկվատ կանխարգելումն է եղել»․ Վիկտոր Մնացականյան
12310:36«Ամուսինս՝ Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է ապրել և գտնվում է կոմայի մեջ»․ Մարգարիտա Սիմոնյան
15609:36Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
12708:30«Սփյուռքահայը կորցնում է իր ինքնությունը, որովհետև Նոր տարուն բուդ չի դնում սեղանին ու խորոված չի անում». Նիկոլ Փաշինյան
22101:30