«Արդյո՞ք Փաշինյանի այս հայտարարությունը չի հակասում ՀՀ գործող սահմանադրությանը»․ Հայկ Դեմոյանի հարցը՝ Եղիշե Կիրակոսյանին ու Վլադիմիր Վարդանյանին

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարվա առաջին համապետական challenge-ը․
«Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, քանի որ դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահ մարմինները:
Մինչ գործը կհասնի իրավապահ մարմիններին, կարծում եմ, որ պարտադիր կերպով այդ հայտարարությունների հակասահմանադրական ու հակաօրինական բնույթին ու բովանդակությանը պետք է անդրադառնան երկու իրավաբաններ՝ Եղիշե Կիրակոսյանն ու Վլադիմիր Վարդանյանը, ովքեր Ն. Փաշինյանի որոշմամբ նշանակվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամներ:
Էլ ով, եթե ոչ այս երկուսը, ովքեր առնչություն ունեն Սահմանադրության ու սահմանադրականության հետ, զբաղվում են Հայոց ցեղասպանության թեմայով, պետք է հրապարակայնորեն հանդես գան ու հստակ պատասխան տան հետևյալ երկու հարցադրումներին՝
1. Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը չի հակասում ՀՀ գործող սահմանադրությանը և 1990 թ. Անկախության հռչակագրին
2. Արդյո՞ք նման բովանդակությամբ հայտարարությունները պետական պաշտոնյայի կողմից չի ենթադրում քրեական պատասխանատվություն
ՏԵՂԵԿԱՆՔ
Եղիշե Կիրակոսյանը մինչ 2018 թ. աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետի օգնական և Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական:
Վլադիմիր Վարդանյանը 2003-2006թթ. եղել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ: 2019 թ.-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ սույն անձնավորությունները հանդիսանում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամներ:
Երկուսին էլ մեղադրել եմ տարբեր քրեորեն պատժելի գործողություններում հանցակցության մեջ: Վլադիմիր Վարդանյանի դեպքում վիճակն ավելի ծանր է. նա և իր քավոր Արարատ Միրզոյանը կասկածվում են 2004 թ. ՀՑԹԻ-ի գրադարանից արժեքավոր գրքեր գողանալու մեջ: Այդ մասին ցուցմունք եմ տվել 2021 թ. Հարություն Մարությանի հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործի հետ առնչությամբ, որը, սակայն, մինչ օրս չի տեղափոխվում դատաքննության փուլ:
Ինչպես տեսնում եք, ոչ մի անձնավորված հարցադրում այստեղ չկա, ուստի հետևողականորեն պահանջելու եմ հանրային բաց հաշվետվություն բոլոր մեղադրանքների հետ կապված»։

«Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը»․ Վահե Հովհաննիսյան
3803:06
«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուրադ Շարմազանով
7001:06
«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
8400:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
7600:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
82Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
92Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
81Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
92Երեկ, 21:54