«Ալիևը հստակ որոշում ունի․ առաջիկայում գնալ ագրեսիայի»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 189 Հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ., 16:24 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ալիևի տարեսկզբյան ելույթը վերլուծելիս, ես նշել էի, թե որ երկրներին ու դերակատարներին է նա թիրախավորել։ Ինձ համար կարևոր էր հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված այդ թիրախավորումը, բացի արդեն հայտնի հանգամանքներից, որոնց մասին տարբեր առիթներով խոսել եմ։ Ըստ իս՝ դա պայմանավորված է նրանով, որ այդ դերակատարներից յուրաքանչյուրը այս կամ այն չափով զսպում է Ադրբեջանի հավանական ագրեսիան՝ Իրանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և մյուսները։ Հենց դա է Ալիևի բարկության պատճառը, քանի որ ագրեսիայի գնալու համար իրեն պետք է առնվազն չեզոքություն կամ կանաչ լույս, ինչը նա դեռևս չի ստանում՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված։ Իսկ ՀՀ իշխանությունները այս ամենը հաշվի առնելու ու աշխատելու փոխարեն, զբաղված են Ալիևի հոգեբանի դերը ստանձնելով ու հերթական զիջումների մասին իրենց պատրաստակամությունը հայտնելով՝ իբր թե դրանով հանգստացնելու են Բաքվի բռնապետին։ Ալիևը հստակ որոշում ունի՝ առաջիկայում գնալ ագրեսիայի՝ անկախ նրանից, թե որքան նոր զիջումներ կկորզի Փաշինյանից։ Այստեղ կարևոր է ոչ թե հերթական անգամ մեր իրավունքներից հրաժարվել, այլ գիտակցել, թե ովքեր են դեր խաղում այդ ագրեսիայի զսպման գործում և հենց այդ ուղղությամբ ջանքեր գործադրել։ Բայց դե եթե մեր պետության ԱԳՆ ղեկավարը լրագրողի հարցին ի պատասխան, թե որքան ինտենսիվ են աշխատում ագրեսիան զսպելու համար տարբեր դերակատարների հետ, ասում է, որ աշխարհը նույնը չէ, մոլորակը այլ կերպ է պտտվում և միակ ուղին Բաքվի հետ խոսելն է, ապա ակնհայտ է դառնում՝ ոչ մի իրական քայլ չի արվում այդ ագրեսիան զսպելու համար, իսկ զիջումներով այն զսպելու ժամանակաշրջանը մոտենում է ավարտին։ Ալիևը շատ անկեղծ է իր նպատակների մեջ, դրանք չտեսնել հնարավոր չէ։ Ուստի անհեթեթ օրակարգերով դաշտը լցնելու փոխարեն ավելի լավ է աշխատել ագրեսիան զսպելու համար, քանի դեռ ժամանակ կա»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
