Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան

«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
44
Այսօր, 21:54

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքական գործերով կալանքների շարան ապահոված առաջին դատավորը չի Մելքոնյան Մասիսը, որին հիմա մեղադրանք են առաջադրում։ Էլի են եղել, մեկին անգամ փորձել են հերոսացել ընդդիմադիր շրջանակները, մյուսին մոռացել ենք։
Բայց այստեղ կարևորն այլ բան է։ Մենք «ուրախանում» ենք զուտ էմոցիայի ֆոնին, վրեժի նման բան է զուտ գլուխ հանում (անգամ եթե արդար զգացում է): Մինչդեռ նրանցից ոչ ոք չի հետապնդվում ու չի հետապնդվել հրահանգով ապօրինաբար մարդ կալանավորելու համար։ Նման մեղադրանք մենք չտեսանք ողջ 8 տարիների ընթացքում անգամ նախկինների հրահանգները կատարածների նկատմամբ։ Ինչը նշանակում է, որ հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են։
Ուստի եթե մի փոքր վերևից նայենք իրավիճակին, ապա առանձնապես ոգևորելու բան տեղի չի ունենում»։

Աղբյուրը`   Երվանդ Վարոսյան