«Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։
Նույն կերպ և առաջնորդության թեկնածուն պետք է ամենաշատն ու ամենաթանկը դնի զոհասեղանին, ամենամեծ ռիսկը կրի, որի արդյունքում էլ կարող է հավակնել առաջնորդության։
2020 թվականն այն ժամանակն էր, երբ պետք էր զոհասեղանին դնել ամեն ինչ, առանց փառքի ակնկալիքի։ Իսկ դրանից հետո բարոյական հարթության վրա յուրաքանչյուր առաջնորդության թեկնածու պետք է պատասխան տա՝ ի՞նքն է ավելի արժանի, թե՞ կյանքի ու մահվան կռվով երկրի մարմինը պահողը։
Եթե դու ինքդ չես զոհաբերել, ապա կպարտվես այդ կռվում։
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ, որովհետև ճակատագրական պահին «թիկունքային աշխատանք» էր կատարում (լավագույն դեպքում), կամ համարում էր որ Հայրենիքի պաշտպանությունը բանակի գործն է, կամ համարում էր, որ դա իր կռիվը չէ, կռիվը ծախած էր ու ինքը հո հիմար չէ՞ր որ գնար կռվելու, կամ որ ավելի վատ է՝ հայտարարում էր, թե իշխանությունները չեն թողնում որ գնա «հերոսություններ» անի:
Իշխանության համար կռվում այս մարդիկ պարտված են, որովհետև բարոյապես կորցրել են հաղթելու իրավունքը»։

«ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հարցը կորոշվի նախագահների մակարդակով»․ Վիկտոր Վասիլև
510:36
ՍԴ-ն քննում է քաղաքական 7 ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
1010:30
«Եկեք նիստից առաջ չքննարկենք հարցեր, որոնք կարող են վտանգել իմ անաչառությունը»․ Սեդա Սաֆարյան (տեսանյութ)
3110:24
«Ուշի ուշով հետևելու եմ նիստին»․ Արտակ Զեյնալյան (տեսանյութ)
4210:12
Իսրայելի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին բանաձև կներկայացնի կառավարություն
7310:09
Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում ՍԴ-ի դիմաց (տեսանյութ)
5209:48
9 անդամ և ոչ մի անկախ դատավոր. «Հրապարակ»
4509:24
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ»
7809:12