Ռուսաստանը սահմանափակել է հայկական բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի ներմուծումը

Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը, ТАСС-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»: Այսպիսով, Հայաստանից ձկնամթերքի ամբողջ մատակարարումը դադարեցվել է։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ ավելի վաղ, համակարգային խախտումների արդյունքներով, «Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմին առաջարկել էր ժամանակավորապես դադարեցնել ամբողջ ձկնամթերքի սերտիֆիկացումը՝ բացառությամբ այն երկու ձեռնարկությունների, որոնք անմիջականորեն մասնակցել էին տեսչական ստուգումներին՝ «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ի և «Ինվեստ Պլյուս» ՍՊԸ-ի։ Այդ ընկերությունների նկատմամբ սահմանվել էր ուժեղացված լաբորատոր վերահսկողության ռեժիմ։
«Հետագայում, ներկայացված նյութերի վերլուծության ընթացքում, պատրաստվել է նախնական հաշվետվություն, և մինչև հայտնաբերված խախտումների վերացումն ու անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նաև նշված ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը»,– հայտնել են «Ռոսսելխոզնադզոր»-ից։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
12517:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
7716:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
11709:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
167Երեկ, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
187Երեկ, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47002.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
46502.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43102.10.2026, 13:06