«Իրավական վեճերը չեն կարող խանգարել խաղաղության գործընթացին»․ Եղիշե Կիրակոսյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած իրավական վեճերը չեն կարող խանգարել խաղաղության գործընթացին։ Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Իմ կարծիքով իրավական վեճերի իմաստն ինչ-որ տեղ նաև խաղաղության հաստատումն է։ Երբ պետությունները նախաձեռնում են իրավական վեճեր, տարաձայնությունները լուծում են քաղաքակիրթ, միջազգային հիմքով նախատեսված ճանապարհով, եղանակով, ապա դա նաև նշանակում է՝ բացառել ուժի կիրառումը, կանխարգելել պատերազմը»,- ասաց Կիրակոսյանը։ Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանը միջազգային ատյաններից հետ կանչի իրավական վեճերը, պատասխանեց. «Դրա մասին չշտապենք մեկնաբանություն տալ։ Ադրբեջանն էլ Հայաստանի դեմ գործեր ունի, միայն Հայաստանը չի, որ Ադրբեջանի դեմ գործեր ունի։ Հարց է առաջանում, եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում»։

ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
511:00
«ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև բախումը կարող է վերաճել միջուկային հարվածների փոխանակման»․ Լավրով
8410:11
«Շվեյցարիայում այսօր նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա»․ #Reuters
11509:56
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
5809:36
«Երկու կարևոր, բայց վատ բան է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի համար». Դավիթ Անանյան. «Հրապարակ»
7009:30
Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել. «Հրապարակ»
6509:18
ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը». «Ժողովուրդ»
8709:12
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»
6709:00