«Ինչո՞ւ է նա կալանավորված, ինչո՞ւ մյուսը կալանավորված չէ․ ոչ մեկի մտքով չի անցնում այդ հարցերը տալ դատավորներին»․ Նիկոլ Փաշինյան
![]() 353 Կիրակի, 12 հունվարի, 2025 թ., 15:48 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ ներկա է գտնվել Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը․ «Մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում լինեն հոմանիշներներ, ճշմարտությունը և արդարադատությունը լինեն հոմանիշներ, օրինականությունը, արդարադատությունը և ճշմարտությունը լինեն հոմանիշներ: «ՀՀ-ում ինչ-որ առումով սուբյեկտիվ, ինչ-որ առումով նաև հասկանալի ընկալում կա, որ արդարության ու արդարադատության իրավիճակի վերաբերյալ հարցերը հիմնականում ուղղված են կառավարությանն ու անձամբ վարչապետին՝ ինչո՞ւ է այս մեկը կալանավորված, ինչո՞ւ այն մեկը կալանավորված չէ, ինչո՞ւ այս վճիռը կայացվեց, ինչո՞ւ մյուսը չկայացվեց։ Ոչ մեկի մտքով չի անցնում գնալ դատավորների, դատական համակարգի մոտ, ու հարցերի պատասխանները ստանալ։ Բոլորն այդ հարցերի հետևից գալիս են Կառավարություն, քաղաքական իշխանությանն են դիմում․ սա ինչ-որ առումով կարող է ընկալվել որպես պետական համակարգի աշխատանքի թյուրըմբռնման արդյունք: Բայց մյուս կողմից էլ էստեղ կա իրականություն և օբյեկտիվություն, որովհետև, այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունն է ընտրությունների ընթացքում ուղենշում այն խնդիրները, որոնք առաջիկա շրջանում պետական կառավարման համակարգը պետք է իրականացնի»,- իր ելույթում նշել է Փաշինյանը։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
