«Վերջին մոհիկանին էլ պիցցերիա դարձրին»․ Արմեն Դուլյան
![]() 261 Կիրակի, 12 հունվարի, 2025 թ., 15:42 Լրագրող Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրական Հայաստանն իրականում սկսվեց «Պապլավոկից», որի առաջին հարկում «Սպիտակ» թունդ պորտվեյն էինք խմում, վերևում էլ ավազի վրա պատրաստած սուրճ... Մեկ-մեկ էլ ինչ-որ մեկը գալիս՝ շամպայն էր բերում... Ու էդ լեգենդար կաֆեն սարքեցին սովորական տափակ ռեստորան... Հետո ընդհանրապես փակեցին «Սկվազնյաչոկը», որտեղ «Արաքս» գինի էինք խմում՝ 60-կոպեկանոց տաք-տաք կլոր խաչապուրիով ու շփվում Թատերականի ապագա դերասանների ու նկարիչների հետ... Հետո հեթը հասավ «Թեմուրնոցին», որտեղ սառը գարեջուր էինք խմում տապակած նրբերշիկ-կարտոֆիլով... Տարիներ անց փորձ եղավ վերականգնել դրա մթնոլորտը, բայց, բնականաբար, չստացվեց, որովհետև չկար արդեն Թեմուրը... Եվ վերջապես որոշեցին սպանել մեր երիտասարդության վերջին մոհիկանին՝ «Կազիրյոկը», վերածելով երևանցիների մի քանի սերունդների հուշերի վայրը տրիվիալ պիցցերիայի... Ինքներդ կարող եք տեսնել՝ մնաց միայն գնդակահարության սպիտակ պատը... Սա իրական Հայաստանն է...»։ Աղբյուրը` Արմեն Դուլյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
16902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16000:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
14800:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
202Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
240Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
156Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
288Երեկ, 23:12
