Հայտնաբերել են զոհված հերոսի տունը կողոպտած եղբայրներից մեկին
![]() 587 Կիրակի, 12 հունվարի, 2025 թ., 19:30 Այսօր՝ հունվարի 12-ին, իրավապահները հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրում տեղի ունեցած սրբապղծության դեպքը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ու համայնքային ոստիկանները 40-ից ավելի հասցեներում են եղել, ողջ գիշեր իրականացրել են անհրաժեշտ աշխատանքներ: Արդեն լուսաբացին հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացել ենթադրյալ կատարողների վերաբերյալ ու կարողացել են մեկին հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Ճամբարակի բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններին հաջողվում է հայտնաբերել գողոնի մի մասը, իսկ կասկածյալներից մեկը բերման ենթարկվածի եղբայրն է, ում այս պահին ոստիկանները որոնում են։ Կան տեղեկություններ, որ նա գիշերը գյուղից մեկնել է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ՝ հունվարի 11-ին, սրբապղծության ու գողության դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը կամ անձինք կեսօրին մտել էին Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկը, տակնուվրա էին արել տունը, հափշտակել ոսկյա զարդեր, գումար ու անգամ գողացել էին հերոսի տան անկյունում Տունը պատկանում է 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարած հակառակորդին Ջերմուկի դիրքերում հետ մղելու ժամանակ հերոսաբար զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանին։ |
«Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 110 մարդ»․ #TimesNow
7114:28Համացանցում հայտնվել են Հնդկաստանում ինքնաթիռի կործանման նոր կադրեր (տեսանյութ)
14513:34Հնդկաստանում 242 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել (տեսանյութ)
21313:16Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են
267Երեկ, 20:30Ճամբարակում փլատակներից դուրս բերվեց 5-րդ զոհի մարմինը (տեսանյութ)
225Երեկ, 19:21«Պայթյունի հետևանքով տուժածներից 4-ն անչափահաս են»․ ՔԿ
161Երեկ, 16:48Ճամբարակում փրկարարները դուրս բերեցին 4-րդ որոնվողի դին
389Երեկ, 15:06Ուղիղ միացում՝ Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի վայրից (տեսանյութ)
279Երեկ, 12:42