Տրդատ Առաջին թագավորի արձանը` Լուվրում

Քչերը գիտեն, որ Լուվրում է գտնվում Մեծ Հայքի թագավոր Տրդատ Ա-ի մարմարակերտ արձանը: Արձանը հավանաբար քանդակվել է Հռոմում 66թ-ին, երբ Տրդատը մեծ շուքով ընդունելության է արժանացել Ներոն կայսեր կողմից:
Պատմությունից հայտնի է, որ Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով Տրդատը մեկնել է Հռոմ, որտեղ նրան ընդունել են արքայավայել։ Ներոնը, բացի թագից, նաև արհեստավորներ է տրամադրել Տրդատին հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թվականին Տրդատ Ա-ն վերադարձել է Մեծ Հայք։ Նրա օրոք է կառուցվել նաև Գառնիի հեթանոսական տաճարը:
Տրդատ Առաջինը հայտնի է իր դիվանագիտական հմտություններով, որոնք հատկապես դրսևորվել են Հռոմի կայսր Ներոնի հետ բանակցությունների արդյունքում, ինչի շնորհիվ Հայաստանը և Հռոմեական կայսրությունը դարձան դաշնակից և բարեկամ պետություններ և Հայաստանը կարողացավ շուրջ 50 տարի խաղաղության պայմաններում բարգավաճել:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
59Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
20516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
84515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
50913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47912.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60810.09.2026, 16:12