«Տրանսպորտի գինը եռակի թանկացնելը պետք է ընդդիմությանը փողոց դուրս բերեր». Ոսկան Սարգսյան
![]() 182 Երկուշաբթի, 13 հունվարի, 2025 թ., 09:48 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեծ խնդիր է այն, որ այն ուժերը, որոնք իսկապես ցանկանում են իշխանությունից հեռացնել օտարին ծառայող, կապիտուլյանտ իշխանությանը, իշխանափոխություն անելու համար փող, լրատվամիջոցներ, մարդկային ռեսուրսներ չունեն։ Իսկ շատ փող, լրատվամիջոցմներ, մարդկային ռեսուրսներ ունեցող «նախկինները» մի նպատակ ունեն՝ ամեն կերպ պահպանել, ավելացնել 30 տարիներին իրենց կուտակած ունեցվածքը, ներկայումս դա լավ է ստացվում։ Բացի այդ, Հայաստանում իշխանափոխություն անելու համար դրսի հզոր կենտրոններից մեկից՝ Ռուսաստանից կամ Արևմուտքից պետք է ազդակ լինի, որը չկա, այդ կենտրոններին ձեռնտու է բոլորին Հայաստանի հաշվին զիջումներ անող ՔՊ-ական իշխանությունը։ Երևանի կենտրոնը տարեմուտին զարդարելու համար 550 միլիոն դրամ է մսխվել, սակայն հին նոր տարուն՝ հունվարի 13-ին Հայաստանի գլխավոր տոնածառը հանված է։ Մայրաքաղաքի զարդարման պատրվակով 550 միլիոն դրամ մսխելը և Երևանում հասարակական տրանսպորտի գինը եռակի թանկացնելը պետք է ընդդիմությանը փողոց դուրս բերեր, իշխանափոխության հանգեցներ, բայց ոչ՝ Հայաստանում։ Արցախը հանձնեցին, Հայաստանի սահմանամերձ տարածքները հանձնեցին, Կիրանցի հողերը հանձնեցին, սակայն խորհրդարանական ընդդիմությունը հողատու իշխանությանը անգամ անվստահություն չհայտնեց»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
308:24
«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
17102:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
15100:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
202Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
243Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
156Երեկ, 23:24
